ՊՆ-ն երկարաձգում է անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցությունը

Լուրեր

26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Պաշտպանության նախարարությունը նախագիծ է շրջանառել, որով նախատեսում է երկարաձգել անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցությունը մինչև 2026 թվականի հունիսը ներառյալ։

Ներկայում գործող որոշմամբ՝ ամսական 300 հազար դրամի չափով աջակցությունը սահմանված է մինչև 2026 թվականի մարտը։ Այդ ժամկետի ավարտից հետո՝ ապրիլի 1-ից, այն պետք է դադարեցվեր այն ընտանիքների համար, որոնց դեպքում դեռ չկա զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու որոշում։ Առաջարկվող փոփոխությամբ աջակցությունը կշարունակվի ևս երեք ամիս՝ ապրիլից հունիս, ինչը կվերաբերի անհետ կորած 20 զինծառայողների ընտանիքների։ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորումը կազմում է 18 մլն դրամ, որը նախատեսվում է ապահովել պետական բյուջեի շրջանակում վերաբաշխումների միջոցով։

Ուշագրավ է, որ ՊՆ-ի հեղինակած նախագծում «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածներ» ձևակերպումն է տված, այլ ոչ թե Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմ ձևակերպումը։

Հիշեցնենք՝ առնվազն այն, որ 2020-ին Ադրբեջանի զինուժը բոլոր ուղղություններով էր հարձակվել Արցախի վրա, թիրախավորել էր ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքացիական օբյեկտները։

Նարեկ Կիրակոսյան