Թալինի գազալցակայաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 17։00-ին, մարվել՝ 19։37-ին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Գերատեսչության փոխանցմամբ՝ այրվել են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Դեպքի վայրում մեկ մարտական հաշվարկ իրականցնում է հերթապահություն։ Հիշեցնենք՝ փետրվարի 16-ին՝ ժամը 15։26-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Թալին …

