Հայտնի բլոգեր 222LAVA-ի բնակարանի կողոպուտից հետո դեպքի վայրը չպահպանելու համար երկու ոստիկան կարգապահական տույժի է ենթարկվել

Լուրեր

26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
Բոլորը

2026-ի տարեսկզբին բլոգեր 222LAVA-ի բնակարանի կողոպուտից հետո ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում ծառայողական քննություն է սկսվել՝ դեպքի վայրը չպահպանելու համար: Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում  Factor TV-ի աղբյուրները:

Ոստիկանությունից միայն հաստատում են, որ  իրականացված ծառայողական քննության արդյունքում մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար երկու ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ։

Նշենք, որ բլոգերի բնակարանը թալանելու մասին հայտնի դառնալուց հետո ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն անարգել կարողացել էր մուտք գործել բլոգերի բնակարան ու մանրամասն ցուցադրել, թե ինչ է այնտեղ կատարվում թալանից հետո: Հենց այս հանգամանքն է ծառայողական քննություն սկսելու պատճառ դարձել:

Տեսանյութում երևում է,  որ ներսում ոստիկանության ծառայողներ կան: Վերջիններս բնակարանի անձեռնմխելության իրավունքը խախտող տեսանյութի նկարահանումը խափանելու փոխարեն ընդհուպ բարևում են լրագրողին, իսկ ծառայողներից մեկն էլ, որն, ամենայն հավանականությամբ, քննիչ է, հորդորում է բնակարանում որևէ առարկայի ձեռք չտալ: 

Արաքս Մամուլյան