Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան դիտարկում են Հորմուզի նեղուցը կառավարելու համար կոնսորցիում ստեղծելու հարցը

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Թուրքիայի, Եգիպտոսի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները կիրակի հավաքվել էին Իսլամաբադում՝ երկօրյա բանակցությունների համար, որոնք կենտրոնացած էին Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցման վրա՝ առաջարկելով Հորմուզի նեղուցի վերաբացում, ներառյալ՝ հնարավոր կառավարման կոնսորցիում  ստեղծում և Սուեզի ջրանցքի ոճով վճարային կառուցվածքներ, հայտնում է Reuters-ը, գրում է Turkiye today-ը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը միացել է Պակիստանից, Սաուդյան Արաբիայից և Եգիպտոսից իր պաշտոնակիցներ Մուհամմադ Իշաք Դարին, Ֆեյսալ բին Ֆարհանին և Բադր Աբդելաթթիին։ Պակիստանի արտաքին գործերի նախարարության աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Իրանը, ԱՄՆ-ն և Իսրայելը ներկայացված չեն եղել հանդիպմանը։ Այն նախատեսվում է շարունակել նաև այսօր։

Պակիստանը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է թույլատրել պակիստանյան դրոշի ներքո նավարկող ևս 20 նավերի անցնել նեղուցով։

Reuters-ը, հղում անելով հարցին ծանոթ հինգ աղբյուրների, հաղորդել է, որ չորս երկրները Վաշինգտոնին առաջարկներ են ներկայացրել ծովային երթևեկության և Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ: Պակիստանյան աղբյուրը հայտնել է, որ առաջարկները, այդ թվում՝ Եգիպտոսից ստացվածները, ուղարկվել են Սպիտակ տուն և ներառում են Սուեզի ջրանցքի ոճով վճարային կառուցվածքներ ջրային ուղիով տարանցման համար։

Երկու պակիստանյան աղբյուրներ հայտնել են, որ Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան կարող են ստեղծել կոնսորցիում՝ նեղուցով նավթի հոսքերը կառավարելու համար, և խնդրել են Պակիստանին մասնակցել դրան։

«Կառավարման կոնսորցիումի առաջարկը քննարկվել է և՛ ԱՄՆ-ի, և՛ Իրանի հետ»,- ասել են աղբյուրները։

Թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը ծովային հարցը երկրորդական է համարել հակամարտության ավարտի ավելի լայն նպատակի համեմատ՝ ասելով, որ Անկարայի առաջնահերթությունը մնում է հրադադարի ապահովումը։

«Նավերի անվտանգ անցման ապահովումը կարող է ծառայել որպես վստահության ամրապնդման կարևոր միջոց այս առումով», – ասել է աղբյուրը։

Թուրքիան առանձին զգուշացրել է, որ եթե Հորմուզի ճգնաժամը չլուծվի, կարող է ստեղծվել միջազգային կոալիցիա։

Պակիստանը դարձել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև կենտրոնական դիվանագիտական ​​միջնորդ։ Իսլամաբադն արդեն Թեհրանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 15 կետանոց խաղաղության ծրագիրը, իրանական Tasnim-ի անանուն աղբյուրը հայտնել է, որ Իրանն այդ ժամանակից ի վեր Իսլամաբադի միջոցով հետ է ուղարկել ծրագրի պատասխանը։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը շաբաթ մեկ ժամից ավելի հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ նկարագրելով Պակիստանի շարունակական դիվանագիտական ​​ջանքերը։ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Իսլամաբադին «ագրեսիան դադարեցնելու միջնորդական ջանքերի համար»։

Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրը, ըստ պակիստանյան աղբյուրի, պարբերաբար կապի մեջ է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի