Իրանի սպառնալիքից հետո Հայաստանի ամերիկյան համալսարանում դասերն այսօր առցանց են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Հայաստանի Ամերիկյան համալսարանում այսօր դասերն առցանց են անցկացվում։ Պատճառը, ըստ համալսարանի պաշտոնական հաղորդագրության, Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքներն են։ 

«Սա պարզապես նախազգուշական միջոցառում է: Համալսարանն ուշադիր հետևում է իրավիճակին և կտեղեկացնի ժամանակացույցի կամ ուսուցման ձևաչափի ցանկացած փոփոխության մասին։ Ցանկանում ենք ընդգծել, որ մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, և առկա չեն հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա»,- ասված է համալսարանի տարածած հաղորդագրության մեջ։ 

Նախօրեին Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել տարածաշրջանում գործող իսրայելական և ամերիկյան համալսարաններին՝ իրանական երկու բուհերի դեմ իրականացված հարձակումներին ի պատասխան։ Արևելագետ Արմեն Պետրոսյանի համոզմամբ՝ այս սպառնալիքը Հայաստանին չի առնչվում։ Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է այն պետություններին, որոնց տարածքն օգտագործվում է Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար։ 

ՀԱՀ-ից Factor TV-ին հայտնեցին, որ համալսարանում տարհանում չի իրականացվել, և այն աշխատակիցները, որոնց ներկայությունն անհրաժեշտ է՝ անկախ դասապրոցեսի առցանց ձևաչափից, այնտեղ են։ Պարզաբանեցին, որ որոշումը համալսարանինն է, և իրավապահ մարմիններին չեն տեղեկացրել այդ մասին։ ՆԳՆ-ից ևս փոխանցեցին, որ դա համալսարանի ներքին որոշումն է, իրենք ահազանգ չունեն։ Համալսարանից վստահեցրին, որ դասերը վաղվանից կրկին առկա կանցկացվեն։  

Իրանը պայման էր դրել՝ եթե ԱՄՆ վարչակազմը ցանկանում է, որ տարածաշրջանում իր համալսարանները խուսափեն պատասխան քայլերից, ապա պետք է մինչև մարտի 30-ի կեսօր դատապարտի իրանական համալսարանների ռմբակոծությունները։

Տարածաշրջանում գտնվող ամերիկյան համալսարանների բոլոր աշխատակիցներին, դասախոսներին և ուսանողներին, ինչպես նաև հարակից տարածքների բնակիչներին Իրանը հորդորել է պահպանել առնվազն մեկ կիլոմետր հեռավորություն համալսարանների տարածքներից։ Իրանի տվյալներով՝ հարվածներ են հասցվել Սպահանի տեխնիկական և Թեհրանի գիտության և տեխնոլոգիաների համալսարաններին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան