ԿԿՀ-ն ուսումնասիրում է մետրոյում Փաշինյանի վարքագիծը

Լուրեր

15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է մետրոյում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը։ Այս մասին Factor.am–ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։

Հիշեցնենք՝ մարտի 22-ին Փաշինյանի և Արցախից բռնի տեղահանված Արմինե Մոսիյանի զրույցը մետրոյի վագոնում վեճի էր վերածվել։ Փաշինյանը հունից դուրս էր եկել, բղավելով և մատ թափ տալով էր խոսել կնոջ հետ։ Վարչապետին չէր զսպել նաև կնոջ անչափահաս երեխայի ներկայությունը։

«Ես ձեզ հետ կխոսեմ տենց: Այս քարտեզի մասին տենց քամահրանքով չխոսեք: Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ ցույց տալով վերջին օրերին իր հագուստին փակցրած Հայաստանի քարտեզի տեսքով կրծքանշանը։

Այդ օրը՝ ժամեր շարունակ Փաշինյանը միջադեպին չէր անդրադարձել և ափսոսանքի խոսքեր չէր հայտնել։ Երևանում շրջայցի ավարտին պատասխանելով Factor TV-ի հարցին՝ նշեց, որ ներողություն է խնդրում, եթե իր խոսքերը սխալ են ընկալվել։

Այնուհետ Փաշինյանը միջադեպին անդրադարձավ մեկ այլ ուղիղ եթերում և ֆեյսբուքյան գրառմամբ։ Նա Արմինե Մոսիյանին ու որդուն հրավիրեց կառավարություն, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց հանդիպել նրանց նախընտրած վայրում՝ ներողություն խնդրելու համար, սակայն, բռնի տեղահանված կինն անարձագանք թողեց Փաշինյանի առաջարկը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը անցած տարի էլ վարքագծի կանոնների խախտում էր համարել Փաշինյանի մի քանի այլ արտահայտություններ։

Հիշեցնենք՝ խոսքը «դոմփել» և «համբալ» բառերի մասին է։ Բարձրաստիճան պաշտոնյաների վարքին հետևող անձնաժողովը եզրակացությամբ նշել էր, որ «դոմփել» բառը գռեհիկ է, կոպիտ ու անվայելուչ: Այդ բառը Հայաստանի վարչապետը մայիսի 30-ին ֆեյսբուքյան գրառմամբ էր կիրառել՝ հայտարարելով, թե բարձրաստիճան հոգևորականներից մեկը ինտիմ կապերի մեջ է քեռու տիկնոջ հետ։ Փաշինյանը հանձնաժողովի եզրակացությունից հետո ներողություն խնդրեց՝ ֆեյսբուքում նոր գրառում անելով։

Նարեկ Կիրակոսյան