Bloomberg-ի տվյալներով՝ ԱՄՆ-ը Գերմանիայի կառավարությանը վեցամսյա ժամկետ է տվել՝ ռուսական «Ռոսնեֆտ» կոնցեռնի գերմանական ակտիվների սեփականության կառուցվածքը կարգավորելու համար։ Սա թույլ է տալիս «Ռոսնեֆտ»-ի գերմանական վերահսկողությանը փոխանցված դուստր ձեռնարկություններին ժամանակավորապես ազատվել պատժամիջոցներից։ Այս մասին հայտնել են լրատվամիջոցի տեղեկացված աղբյուրները, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գերմանական կողմին տեղեկացրել է, որ դիտարկում է …