Պապիկյանի ցուցադրած բունկերը կդիմանա առաջին հարվածին, բայց հրետանու, հրթիռի հարվածի դիմադրել ունակ չեն․ Վովա Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
26.10.2026 | 11:15
Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
Բոլորը

«Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ռազմական գնումներին, բանակի մարտունակությանը և ռազմարդյունաբերության խնդիրներին։ Նա համոզված է, որ Հանրապետության հրապարակում զինտեխնիկայի ցուցադրությունը «թոզ փչոցի» է՝ հանրությանը հանգստացնելու համար։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կցուցադրվեն Հայաստանի ձեռք բերած զինատեսակները՝ որպես հաշվետվություն հանրությանը, «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը թերահավատորեն է վերաբերվում։

«Դա հենց թոզ փչոցի է։ Դա մարդկանց հանգստացնելու ձևերից մեկն է», – ասում է նա։

Վարդանովի խոսքով, ինչքան թույլ է բանակը, այնքան շատ զենք է ուզում ցուցադրել։ Նա զուգահեռներ է տանում երրորդ նախագահի օրոք տեղի ունեցած զորահանդեսների հետ և նշում, որ այժմ նույնը պատրաստվում է անել գործող իշխանությունը։ «Մենք այդ վիճակից պիտի դուրս գանք, թույլ վիճակից պիտի դառնանք ուժեղ»,- ընդգծում է նա։

Անդրադառնալով վերջին տարիների ռազմական գնումներին, Վարդանովը հիշեցնում է «Իսկանդեր» հրթիռային համալիրների ձեռքբերումը՝ կասկածի տակ դնելով դրանց արդյունավետությունը 2020 թվականի պատերազմի ժամանակ։ 

«20 թվականին մեզ շատ օգնե՞ց դա։ Ինչքան գիտեմ՝ ոչ։ Ես էլ գիտեմ, որ ոչ։ Ընդհանրապես չօգնեց։ Հլը հարց է՝ օգնե՞ց, թե՞ խանգարեց։ Հետագայում խանգարեց»,- նշում է նա՝ հավելելով, որ դա նաև վնասեց դաշնակցային հարաբերությունները։

Չնայած Հնդկաստանից և այլ երկրներից զենքի գնումներին, որոնք, ըստ ՊՆ-ի, գերազանցել են նախորդ տարիների ծավալները, Վարդանովը խնդիրը տեսնում է ոչ թե զենքի քանակի, այլ բանակի կառուցվածքի և մտածելակերպի մեջ։

«Խնդիրը կառուցվածքային է, խնդիրը սովետական մտածելակերպ ունենալու մեջ է՝ շարքայինից մինչև գլխավոր հրամանատար։ Սաղ սովետական, հետամնաց մտածելակերպի մեջ է։ Շատ հետամնաց մտածելակերպ ունի մեր ռազմաքաղաքական վերնախավը և ռազմական վերնախավը»,- պնդում է նա։

Նրա կարծիքով, բարեփոխումները, ինչպիսիք են շարային պատրաստության կրճատումը և կրակային պատրաստության ավելացումը, բավարար չեն։ Որպես օրինակ՝ նա բերում է 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի վիճակագրությունը, որտեղ զոհերի և վիրավորների հարաբերակցությունը խիստ անհամաչափ է եղել՝ ի վնաս հայկական կողմի։

«Մեր մոտ զոհվածները 208-ն էին, որքան հիշում եմ, 168 վիրավորով։ Մոտ 60 զոհված, 40 վիրավոր։ Դա բուժպատրաստություն չիմանալու հետևանք է։ Զինվորը չի կարողանում ինքն իրեն արյան հոսքը կանգնեցնի»,- մտահոգություն է հայտնում «Ողջ մնալու արվեստ»-ի ղեկավարը։ 

Վարդանովը նշում է, որ Հայաստանի ռազմարդյունաբերությունը ծանր վիճակում է, թեև վերջին շրջանում որոշակի դրական տեղաշարժ կա։ Նրա խոսքով, կան տեղական ընկերություններ, որոնք ունեն հակադրոնային համակարգերի, հարվածային ԱԹՍ-ների և հրետանային համակարգերի հաջողված մշակումներ, սակայն Պաշտպանության նախարարությունը դրանք չի գնում՝ նախապատվությունը տալով թանկարժեք ներկրվող զինատեսակներին։

«Քաղաքական որոշումն ավելի կարևոր է, քան ռազմական անհրաժեշտությունը։ Ռազմական անհրաժեշտությունը պիտի թելադրող լինի», – եզրափակում է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան