Փնտրվում է իրական Սամվել Կարապետյանը․ եթե ուզում է վարչապետ դառնալ, ինչո՞ւ չի հրաժարվում մյուս քաղաքացիություններից․ Արփի Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
Բոլորը

Factor TV-ի հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպը որակում է հանցագործություն և զարմանք հայտնում, որ Հայ Առաքելական եկեղեցին չի դատապարտում «Աստծո տանը տեղի ունեցածը»։ Անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցու բակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ տեղի ունեցած միջադեպին, Արփի Դավոյանը մերժում է այն մեկնաբանել որպես «հրմշտոց»։

«Կա, չէ՞, տեսանյութը։ Տեսանյութում երևում է, որ մարդը, քաղաքացին փորձում է հարվածել վարչապետին։ Որևէ կերպ մեկնաբանել՝ իշխանականները մեկնաբանում են այսպես, ընդդիմադիրները մեկնաբանում են այսպես, չի լինում այդպես։ Կա դեպք, և դեպքը ունի հստակ նկարագրություն։ Մարդը փորձում էր հարվածել Հայաստանի Հանրապետության վարչապետին, պաշտոնատար անձի, որը քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է», – նշեց պատգամավորը։

Դավոյանը մանիպուլյացիա է որակում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի քննադատությունը, թե, իբր, վարչապետը թիկնապահներով ճեղքելով մտել է եկեղեցի՝ սադրելով իրավիճակը։ «Դեպքը տեղի է ունեցել դուրս գալիս։ Արդեն Մարության Հայկը մի մեծ սխալ է թույլ տալիս և դրա վրա կառուցում իր խոսքը, թե, իբր, վարչապետը հրմշտելով, պատարագի ամենաթեժ ժամանակ մտնում է և խանգարում է հավատացյալներին։ Արդեն մեկ»։

Պատգամավորը քննադատում է նաև եկեղեցու լռությունը։ «Ինձ հետաքրքիր է՝ եկեղեցին, որը անընդհատ խոսում է, տարբեր առիթներով հայտարարություններ է տարածում և իբրև թե հանդուրժողականության կոչ է անում, եկեղեցականների, Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարների դո՞ւր է եկել այդ պատմությունը, որ որևէ կերպ, որևէ մեկը չարձագանքեց, չդատապարտեց Աստծո տանը տեղի ունեցածը։ Այսինքն, ես կարող եմ հիմնավոր կամ ողջամիտ կասկած ունենալ, որ մեր եկեղեցու ղեկավար կազմը ողջունում է նման վարքագիծը, եթե որևէ դատապարտող խոսք չեմ լսում»։

Խոսելով Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության և նրանց հնարավոր դաշինքների մասին՝ Դավոյանը թերահավատ է։ «Ես չգիտեմ՝ ում հետ են դաշինք կազմում, անկեղծ ասած, չգիտեմ՝ ով ով է այնտեղ։ Անլուրջ եմ վերաբերվում դրանց դաշինքներին, ճիշտն ասած, և ընդհանրապես այդ քաղաքական ուժին ահավոր անլուրջ եմ վերաբերվում»։

Դավոյանը պնդում է, որ չնայած իրենց որպես «ոչ հին, ոչ նոր» ուժ ներկայացնելու փորձերին, նրանք սերտորեն կապված են նախկին իշխանության հետ։ «Մենք չենք փորձում կապել, իրենք բոլոր երակներով կապված են հների հետ։ Որևէ կերպ տարանջատելն անհնար է։ Մի հատ նայեք՝ այնտեղ ինչ է կատարվում։ Վարդևանյանը, որը կոկորդ էր պատռում Ռոբերտ Քոչարյանի համար, հիմա գնացել է այնտեղ է ծվարել»։

Նա նաև կասկածի տակ է դնում Սամվել Կարապետյանի՝ որպես վարչապետի թեկնածուի լրջությունը։ «Իրենց թեկնածուն շատ արհեստական բանականություն է, իրենց թեկնածուն տանը նստած չի կարողանում երկու խոսք ասել։ Իրենց թեկնածուն, ո՞նց կարող են իրենք իրենց թեկնածուի վրա ինչ-որ խաղադրույք կատարել։ Որտե՞ղ է թեկնածուն, կարա՞ ինձ ինչ-որ մեկը բացատրի։ Որտե՞ղ է, փնտրվում է Սամվել Կարապետյանը, իսկական Սամվել Կարապետյանը»։

Դավոյանը նաև անդրադարձել է Նարեկ Կարապետյանի՝ բանակում չծառայելու հանգամանքին։ «Ուզում եմ հորդորել, որ եղբայր, եթե դու Հայաստանի Հանրապետության զինված ուժերում չես ծառայել և ծառայությունից խուսափել եք դուք ձեր ողջ ընտանիքով, բանակից մի խոսի։ Ես առաջարկում եմ, թող խոստանա, որ գնալու է անցնի բժշկական փորձաքննությունը, որից ինքը հրաժարվել է վերջերս, և բոլորս տեսնենք՝ ինչո՞ւ, ինչո՞ւ չի ինքը ծառայել բանակում»։

Պատգամավորը վստահ է, որ Սամվել Կարապետյանին չի հաջողվի համախմբել ընդդիմությանը և կրկնել վրացական սցենարը։ «Իհարկե, չի ստացվի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պետք չէ հիմարի տեղ դնել ուղղակի։ Բոլորը լավ տեսնում են, լավ հասկանում են՝ ով ով է, ով ինչ է, ով որտեղից է եկել և ուր է գնում»։

Նա նաև հարց է բարձրացնում Սամվել Կարապետյանի օտարերկրյա քաղաքացիությունների վերաբերյալ։ «Ինչի՞ չի հենց հիմա հրաժարվում իր երկու այլ քաղաքացիություններից։ Ինչի՞ է սպասվում, որ իր ուժը ընտրվի, հետո ինքը որոշի՝ կհրաժարվի՞ այլ երկրի քաղաքացիություններից, թե՞ ոչ։ Անիմաստ է։ Դե, այդ դեպքում իր ողջ գործունեությունն իմաստազուրկ է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան