Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախկին աշխատակցի բնակարանում խուզարկություն իրականացնելու թույլտվության վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։ Ըստ վերաքննիչ դատարանի դատական ակտի՝ Հակակոռուպցիոն դատարանը, որը թույլատրել էր խուզարկությունը, խախտել է վարույթի հանրայնության և մասնավոր ու ընտանեկան կյանքի գաղտնիության սկզբունքները, որը քրեադատավարական կոպիտ խախտում է …

