Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաների կողաշրջման հետևանքով «Գյումրի» ԲԿ տեղափոխված հինգ երեխաներից երկուսը մահացած են եղել։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեցին բժշկական կենտրոնի լրատվության բաժնից. «Ապրիլի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, տարբեր մարմնական վնասվածքներով քաղաքացիներ են ընդունվել Գյումրու բժշկական կենտրոն։ Հինգ անչափահաս քաղաքացիներից երկուսը, ցավոք, արդեն մահացած են եղել։ Մյուս երեք անչափահասների վիճակը …

