Չհայտարարված այց Մերձավանի դպրոց. ՄԻՊ-ը փաստել է անհետաձգելի լուծում պահանջող խնդիրներ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ իրականացված չհայտարարված այցի ընթացքում Մերձավանի միջնակարգ դպրոցում ուսումնասիրվել են ուսումնական գործընթացը, մանկավարժական անձնակազմի և սովորողների հարաբերությունները, ինչպես նաև կրթության իրավունքի իրացման պայմանները։ Արձանագրված խնդիրների մի մասը համակարգային է, և դրանց վերաբերյալ առաջարկություններ կներկայացվեն իրավասու մարմիններին։

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ապրիլի 8-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Մերձավանի միջնակարգ դպրոց:

Այցի ընթացքում ուսումնասիրվել են դպրոցի շենքային, սանիտարահիգիենիկ պայմանները, ինչպես նաև մանկավարժական անձնակազմի և սովորողների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը:

Դպրոցի տնօրինության հետ քննարկվել են շենքային պայմանների բարելավման, սովորողների իրավունքների ապահովման, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի լիարժեք ու անխոչընդոտ իրացման, մանկավարժական անձնակազմի, տնօրինության և սովորողների միջև առկա խնդիրներին վերաբերող և այլ հարցեր:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ծանոթացել են դասապրոցեսի կազմակերպման գործընթացներին, առանձնազրույցներ են ունեցել սովորողների հետ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության իրավունքի արդյունավետ իրացման հետ կապված խնդիրներին։

Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և պահանջում են անհետաձգելի լուծում։

Մասնավորապես՝

Դպրոցին ամրակցված շենքը վատթար վիճակում է, սանհանգույցները՝ հին, առկա են սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման հետ կապված խնդիրներ: Ընդհանուր առմամբ, Դպրոցի շենքային պայմանները ոչ բարվոք վիճակում են, իսկ ֆիզիկական միջավայրը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չէ: Առկա է խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտություն։

Դպրոցն ունի բազմամասնագիտական թիմով համալրվելու անհրաժեշտություն և այլն։

Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են դպրոցի տնօրենի հետ: Վերջինս ներկայացրել է խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև դրանց հետագա լուծման տեսլականը։

Այցի ընթացքում Դպրոցի տնօրինությունը և մանկավարժական անձնակազմն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ` Պաշտպանի կողմից բազմիցս բարձրաձայնվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և առաջիկայում դրանք արտացոլող փաստաթուղթն ու առաջարկությունները կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին»,- ասված է հաղորդագրությունում։