Անդրանիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի զոհերի սխալ թիվ է հնչեցրել՝ պաշտոնական թվից 137-ով ավելի 

Լուրեր

26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ապրիլի 6-ի ճեպազրույցի ժամանակ ասել է, որ պատերազմում զոհված անձանց թիվը 3970 է։

«Մենք ունենք 3970 զոհված, չնայած նույն Սերժ Սարգսյանը և Զատիկի տեսահոլովակ դրած Ռոբերտ Քոչարյանը տալիս են 5000 զոհ՝ 1000 զոհով ավելացնում է, մի քիչ ավելի։ Այդ հազարը՝ ձեր հոր տանի՞ց եք բերել այդ երեխեքին»,- նշել է  նա։

ՀՀ քննչական կոմիտեից Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ   պատերազմում զոհված անձանց թիվը 3833 է, իսկ անհետ կորած անձինք 191-ն են։ Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած թիվը զոհված անձանց հրապարակված թվից 137-ով ավելի է։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովից էլ  Factor TV-ին փոխանցեցին, որ Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցում շփոթվել է՝ վերահաստատելով ՔԿ տվյալները։

Դեռ 2025 թ. նոյեմբերի 7-ին Քննչական կոմիտեն Factor TV-ին հայտնել էր, որ զոհերի թիվը 3833 է։ Նույն ժամանակահատվածում Քննչական կոմիտեի քննիչն այլ լրատվամիջոցներին մեկ այլ թիվ էր հայտնել (3981) և սխալ տվյալ փոխանցելու համար ենթարկվել էր կարգապահական պատասխանատվության։

Պաշտոնատար անձանց կողմից պարբերաբար հնչում են 44-օրյա պատերազմում զոհվածների վերաբերյալ հակասական տվյալներ. չնայած դրան՝ զոհվածների անվանական ցանկը մինչ օրս հրապարակված չէ։

 

Մարիա Խաչատրյան