Հակակոռուպցիոն քրեական դատարանում մարտի 17-ին շարունակվել է Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի, նրա ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի, վերջինիս հոր՝ Աշոտ Միրզոյանի, Շահեն Շահինյանի և Սամվել Բադալյանի վերաբերյալ դատաքննությունը։ Դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, հիմնական դատալսումների փուլ է անցել, դատախազը բացման խոսքով է հանդես եկել։ Ըստ մեղադրանքի՝ Դիանա Գասպարյանը, 2018 թվականի հոկտեմբերի 21-ից զբաղեցնելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի …

