Ռուսաստանում Telegram-ի արգելափակումը հասել է գրեթե 100%-ի

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

ՌԴ-ում Telegram մեսենջերի արգելափակման նշաններ ցույց տվող խնդիրների մակարդակն ապրիլի 10-ի առավոտյան հասել է 95%-ի՝ ըստ OONI միջազգային հետազոտական ​​նախագծի, գրում է Meduza-ն։

Նշվում է, որ սա անոմալիաների ամենաբարձր ցուցանիշն է Ռուսաստանում մեսենջերի գործունեության վրա նոր սահմանափակումների կիրառումից ի վեր, և այն այժմ ավելի խիստ է արգելափակվում, քան WhatsApp-ը և Signal-ը։

Downdetector-ը և Sboy.rf-ը հայտնել են Telegram-ի վերաբերյալ բողոքների կտրուկ աճի մասին ապրիլի 10-ին՝ առավոտյան ժամը 8-ից 9-ի սահմաններում։ Օգտատերերը հայտնել են, որ հաղորդագրությունները չեն ուղարկվում, ֆայլերը չեն ներբեռնվում։

Մարտի սկզբից ի վեր Ռուսաստանի օգտատերերը նկատել են, որ Telegram-ի աշխատանքը վատանում է և գործնականում անհասանելի է դառնում առանց VPN-ի, իսկ տեսազանգերը, ինչպես WhatsApp-ում, սահմանափակվել են 2025 թվականի ամռանից։

Մի քանի լրատվամիջոցների աղբյուրների համաձայն՝ իշխանությունները ծրագրում էին Telegram-ն ամբողջությամբ արգելափակել մինչև ապրիլի 1-ը։ Թեստերը անոմալիաներ են ցույց տվել դեպքերի 72%-ում, ինչը նշանակում է, որ մեսենջերը հասանելի է եղել միայն ամեն երրորդ դեպքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի