Հսկիչները կավելանան ավտոբուսներում․ Ավինյանի դժգոհությունից հետո քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել

Լուրեր

26.10.2026 | 14:30
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել՝ աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունում առկա թափուր հաստիքները համալրելու նպատակով։

Factor.am-ը հայտարարությունից տեղեկանում է, որ նոր ընդունվող աշխատակիցները ներգրավվելու են հանրային տրանսպորտում ստուգայցերի իրականացման գործընթացում՝ վերահսկելով ուղևորների կողմից ուղեվարձի վճարումները։

Հարկ է նշել, որ քաղաքապետարանն այս համալրումների մասին տեղեկացնում է Տիգրան Ավինյանի վերջին հայտարարությունից հետո, երբ նա դժգոհեց ուղեվարձի հավաքագրումներից և անընդունելի համարեց վարորդների՝ պրոցեսին ներգրավվածության բացակայությունը։

Դեռ նախորդ տարի Factor TV-ի ձեռքի տակ հայտնվել էր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների աշխատանքային պայմանագրի օրինակը։ Պայմանագրով սահմանված մի քանի դրույթներով վարորդը պարտավոր է՝

– Ավտոբուսը շահագործելու ընթացքում չծխել, չմիացնել բարձր երաժշություն և չխոսել բջջային հեռախոսով,

-Անհրաժեշտության դեպքում ուղևորներին զգուշացնել, որպեսզի ուղեվարձը վճարեն միայն օրենսդրությամբ սահմանված կարգով,

-Չթույլատրել ուղեվարձի առձեռն վճարում, 

-Ապահովել ուղևորների պատշաճ և բարեկիրթ սպասարկումը, հարգալից վերաբերվել անվճար երթևեկելու իրավունք ունեցող ուղևորների հետ։

Նախորդ տարի հաճախ էին դեպքերը, երբ հասարակական տրանսպորտի վարորդները կա՛մ հրաժարվում էին վարել ավտոբուսը, կա՛մ ուղեվարձը չվճարելու համար քաղաքացիներին իջեցնում էին ավտոբուսից, կա՛մ կոնֆլիկտի մեջ էին մտնում նրանց հետ և հրահանգում չտեսանկարահանել տեղի ունեցողը։ Ավինյանի դժգոհությունից հետո վարորդներն ուղևորներին հորդորում են վճարել ուղեվարձը և հրաժարվում են վարել, քանի դեռ չեն վճարել։ Այս երևույթը գրեթե ամեն օր հասարակական տրանսպորտում կոնֆլիկտների պատճառ է դառնում։

  

Արփի Հակոբյան