18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը փոխելու միջնորդությունը դատախազը մերժել է

Լուրեր

16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

18-ամյա Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը մերժվել է։ Գլխավոր դատախազությունից Factor TV-ին հայտնեցին, որ Մինասյանի պաշտպաններ Արամ Վարդևանյանի և Հակոբ Կուրեղյանի կողմից ներկայացված միջնորդությունը հսկող դատախազի կողմից մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Հիշեցնենք՝ 18-ամյա տղայի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը, երեկ հղում կատարելով բժշկական հետազոտությունների արդյունքներին, հայտնել էր, որ Փաշինյանի անվտանգության աշխատակցի հարվածի հետևանքով Դավիթի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում։

Երեկ բողոքի ակցիա էր տեղի ունեցել Գլխավոր դատախազության շենքի առաջ. Դավիթի հարազատները, ընկերները և աջակիցները հանդիպում էին պահանջում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ, բացի այդ նրանք և մի խումբ քաղաքացիներ ստորագրահավաք կազմակերպեցին 18-ամյա տղային ազատ արձակելու պահանջով, որն ուղարկեցին Վարդապետյանին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազը հրաժարվել է իջնել ներքև, փոխարենն առաջարկել է հավաքվածներին ընդունել իր գրասենյակում, ինչն էլ մերժել են Դավիթի հարազատները։

Հիշեցնենք՝ Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միջադեպ էր տեղի ունեցել։ Այն պահին, երբ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, որպեսզի նա դուրս գար, մի երիտասարդ նախ ընդդիմացավ, ապա փորձեց ձեռքով հարվածել վարչապետին։ Այդ երիտասարդը 18-ամյա Դավիթ Մինասյանն է, որին մեղադրանք է ներկայացվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար։

Միջադեպի մյուս մասնակիցները՝ Դավիթ Մինասյանի եղբայր Միքայել Մինասյանն ու Գևորգ Գևորգյանը ձերբակալվելու հաջորդ օրն ազատ են արձակվել։ Վերջինի նկատմամբ կիրառվել է 5 մլն դրամ գրավ ու բացակայելու արգելք, իսկ Միքայել Մինասյանի նկատմամբ՝ միայն բացակայելու արգելք։ Նա մեղադրվում է այդ գործողություններին աջակցելու համար, իսկ Գևորգյանն այդ ամենը կազմակերպելու համար։ Գևորգ Գևորգյանը հերքել է միջադեպի կազմակերպված լինելն ու հայտնել, որ չի ընդունում ներկայացված մեղադրանքները։

18-ամյա Դավիթ Մինասյանն ապրիլի 1-ին 2 ամսով կալանավորվեց. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը և կիրառել  կալանք։ Ձերբակալման առաջին իսկ օրից Դավիթի մայրը և պաշտպանական կողմը հայտարարել էին, որ Դավիթը լուրջ առողջական խնդիրներ ունի, նա մշտական խնամքի կարիք ունի։ Ապրիլի 3-ին Մինասյանն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Աբովյան»-ի հիմնարկ, ինչից հետո նրա վիճակը կտրուկ վատացել է։ Նրան նախ տեղափոխել են Աբովյանի հիվանդանոց, ապա՝ Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն։

 

Ռոզա Վարդանյան