Երևանում փոսալցման աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։ «Ներկա պահին մեր ունեցած 200 հազար քառակուսի մետր տարեկան նախատեսված ծավալից իրականացրել ենք մոտ 30 հազար քառակուսին՝ միայն այս մեկ ամսվա ընթացքում», – նշեց Փամբուխչյանը։ Փոխքաղաքապետը նաև տեղեկացրեց, որ արդեն սկսվել են երկրորդական փողոցների ասֆալտապատման աշխատանքները։ …

