Իսրայելական բանակը գիշերը ծանր ավիահարվածներ է հասցրել Լիբանանին, գրում է DW-ն։ Հարձակումը տեղի է ունեցել մայրաքաղաք Բեյրութի արևելյան հատվածում գտնվող Ռամլետ ալ-Բայդա ծովափնյա շրջանում, որի հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, 21 վիրավոր կա, հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելի հարվածների հետևանքով տեղահանված բազմաթիվ մարդիկ վրաններով ապաստան են գտել Ռամլետ …

