Երկաթուղու մոտ չոր խոտ չայրել, կենդանիներ չարածեցնել և գծանցումները հատել միայն թույլատրելի վայրերով․ ՀԿԵ

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացման և երկաթուղային երթևեկության ինտենսիվության աճի պայմաններում, քաղաքացիներին հորդորում է առավելագույն զգոնություն ցուցաբերել և խստորեն պահպանել անվտանգության կանոնները։ Ընկերությունը հատկապես հիշեցնում է երկաթուղային գծերի հարևանությամբ չոր խոտ չայրելու, կենդանիներ չարածեցնելու, գծանցումները միայն թույլատրելի վայրերով հատելու և երեխաներին երկաթուղու վտանգների մասին իրազեկելու անհրաժեշտության մասին։

««Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, պայմանավորված գարնան մեկնարկով, գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացմամբ և երկաթուղային գծերով երթևեկության ինտենսիվության աճով, հորդորում է քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները, ցուցաբերել առավելագույն զգոնություն և պատասխանատվություն երկաթուղային ենթակառուցվածքներում։

Ընկերությունը կոչ է անում չայրել չոր խոտը երկաթուղային գծերի հարևանությամբ, կենդանիներ չարածեցնել գծերի երկայնքով, խստորեն պահպանել գծանցումները հատելու կանոնները և անցնել միայն նախատեսված վայրերով։ Անհրաժեշտ է նաև երեխաներին բացատրել երկաթուղային գծերի վրա գտնվելու և այնտեղ խաղալու վտանգները։ Այն ծնողները, որոնց երեխաները հաճախում են երկաթուղուն մոտ գտնվող ուսումնական հաստատություններ, պետք է պարբերաբար զրույցներ վարեն նրանց հետ։ Թեև Կրթության նախարարության նախաձեռնությամբ դպրոցական ծրագրում արդեն ներառված է երկաթուղային անվտանգության թեման, այնուամենայնիվ ծնողների պարտականությունն է շարունակաբար ամրապնդել երեխաների գիտելիքներն ու պատասխանատվության զգացումը։

Առավել զգոն պետք է լինեն նաև երթևեկության մասնակիցները, քանի որ ավտոտրանսպորտային միջոցների թվի աճին զուգահեռ երթևեկությունը տարեցտարի ավելի է ինտենսիվանում։ Վարորդները պարտավոր են խստորեն պահպանել երկաթուղային գծանցումների անցման կանոնները, հետևել ճանապարհային նշաններին և լուսացույցերի ազդանշաններին, չշրջանցել փակված արգելապատնեշները և չհատել գծերը չթույլատրված վայրերում։ Թեև ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար, երկաթուղային հատվածներում դրանց խախտման հետևանքները կարող են լինել առավել ծանր՝ հատկապես վարորդների համար։

Որոշ հատվածներում ուղևորատար գնացքների արագությունը հասնում է մինչև 100 կմ/ժ-ի, ինչը զգալիորեն մեծացնում է արգելակման ճանապարհը։ Այս հանգամանքը սահմանափակում է մեքենավարի՝ բախումը կանխելու հնարավորությունը և առավել մեծ պատասխանատվություն է դնում վարորդների վրա՝ գծանցումներում վթարներից խուսափելու համար։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ երկաթուղային գծանցումներում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարները հիմնականում պայմանավորված են եղել վարորդների կողմից կանոնների անտեսմամբ, արագության գերազանցմամբ կամ անուշադրությամբ։ Իսկ նման անփույթ վերաբերմունքի գինը հաճախ մարդկային կյանքն է։

Ընկերության կողմից իրականացվող հետևողական կանխարգելիչ աշխատանքը՝ համագործակցությամբ ճանապարհային ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, նպաստել է գծանցումներում անվտանգության մակարդակի կայունացմանը։ Ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում նմանատիպ պատահարներ չեն գրանցվել։ Կարևոր է պահպանել այս դրական միտումը՝ ապահովելով մեր քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգությունը»,- ասված է հաղորդագրությունում։