ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարն ազատվել է պաշտոնից

Լուրեր

25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
Բոլորը

ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար Ջոն Ֆելանը լքում է պաշտոնը, X-ում հայտնել է Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը, գրում է Meduza-ն։

«Նախարարի և փոխնախարարի անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆելանին՝ նախարարությանը և ԱՄՆ ռազմածովային ուժերին մատուցած ծառայության համար»,- գրել է նա։

Ֆելանի տեղակալ Հուն Կաոն կծառայի որպես ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնակատար։ Հրաժարականի պատճառները հայտնի չեն։

CNN-ը նշում է, որ Ֆելանի հրաժարականը տեղի է ունենում ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակման ֆոնին, որտեղ Ռազմածովային ուժերը կարևոր դեր են խաղում։ Axios-ի աղբյուրներն էլ նշում են, որ Ֆելանի պաշտոնանկությունը «շատերին անակնկալի է բերել»․ նա միանում է այն զինվորական պաշտոնյաների ցանկին, ովքեր Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում «կա՛մ կտրուկ հրաժարական են տվել, կա՛մ ստիպված են եղել լքել պաշտոնները»։

«Ֆելանը չէր հասկանում, որ ինքը գլխավորը չէ։ Նրա առաջադրանքը տրված հրամանները կատարելն էր, այլ ոչ թե հրամաններ տալը»,- ասել է Axios-ի աղբյուրներից մեկը՝ հավելելով, որ Ֆելանը «լեզու չէր գտնում» Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ։

CNN-ի մի քանի աղբյուրներ նույնպես հաղորդում են Հեգսեթի և Ֆելանի միջև լարվածության մասին: Մի աղբյուր նշել է, որ Հեգսեթը կարծում է՝ Ֆելանը չափազանց դանդաղ էր առաջ շարժվում նավաշինության բարեփոխումների իրականացման գործում: Հեգսեթին նաև նյարդայնացնում էր Ֆելանի և Թրամփի միջև ուղիղ շփումներից, որոնք Պենտագոնի ղեկավարը համարում էր իրեն շրջանցելու փորձ: Միաժամանակ, Ֆելանին աշխատանքից ազատելու որոշումը, ըստ հեռուստաալիքի աղբյուրների, կայացրել է ինքը՝ Թրամփը, որը դժգոհ էր նավաշինության ծրագրի տեմպից:

Հաղորդվում է նաև, որ որպես Ռռազմածովային ուժերի ղեկավար՝ Ֆելանը զբաղվում էր «Ոսկե նավատորմի» ստեղծմամբ, որը պետք է կառուցվեր նոր նավերի, այդ թվում՝ «Թրամփ» դասի մարտանավերի մեջ զգալի ներդրումների միջոցով։

Թրամփը հայտարարել էր, որ հաստատել է երկու նոր ռազմանավի կառուցումը՝ ապագայում մինչև 25-ը կառուցելու ծրագրերով:

«Դրանք կլինեն ամենաարագը, ամենամեծը և, անկասկած, 100 անգամ ավելի հզոր, քան երբևէ կառուցված որևէ ռազմանավ»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահը անցյալ տարվա դեկտեմբերին:

Նշենք, որ ապրիլի սկզբին Հեգսեթը պաշտոնից ազատել էր ԱՄՆ բանակի շտաբի պետ Ռենդի Ջորջին ու երկու այլ զինվորական ղեկավարների:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի