«Մանչեսթեր Սիթին»՝ նոր առաջատար․ հայտնի է ևս մեկ ակումբ, որը կլքի Պրեմիեր լիգան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Պրեմիեր լիգան նոր առաջատար է ունեցել 34-րդ տուրի արդյունքում։
«Մանչեսթեր Սիթին» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթել է «Բարնլիին» ու գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Հանդիպման միակ գոլը 5-րդ րոպեին խփել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը 24 գոլով առաջնության լավագույն ռմբարկուն է։
«Մանչեսթեր Սիթին» միավորների քանակը հասցրել է 70-ի։ Նույնքան միավոր ունի նաև երկրորդ տեղ նահանջած Լոնդոնի «Արսենալը»։
«Բարնլին» 20 միավորով 19-րդ տեղում է և հետնապահ «Վուլվերհեմփթոնի» պես կորցեց տեղը Պրեմիեր լիգայում պահպանելու հնարավորությունը։