Անհամաչափ ուժի կիրառում, անպատժելիություն․ ինչ է ասված ՀՀ ոստիկանության մասին միջազգային զեկույցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հավաքների ընթացքում անհամաչափ ուժի կիրառում, ոստիկանության անպատժելիություն, թերի հաշվետվողականության․ Amnesty International-ի 2025 թվականի զեկույցը փաստում է՝ Հայաստանում ոստիկանական բարեփոխումները չեն տվել սպասված արդյունքը։ 

Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարվա զեկույցում ընդգծվել են հատկապես 2024 թվականի հակակառավարական բողոքի ակցիաները։ Խոսքն ապրիլին և մայիսին վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերի ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումների մասին է։ Միջազգային կազմակերպությունն արձանագրել է, որ հենց այդ ժամանակահատվածում առավել տեսանելի են եղել մարդու իրավունքների խախտումները։ 

«Թեև առկա են ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման բազմաթիվ ապացույցներ, հետագա քրեական վարույթներ հարուցվել են միայն ցուցարարների դեմ։ Քրեական հետապնդման է ենթարկվել, ընդհանուր առմամբ, 16 ցուցարար, մինչդեռ որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել»,- ասված է զեկույցում։ 

Ոստիկանության գործողությունները հավաքների ընթացքում տարիներ շարունակ գրեթե չեն փոխվել՝ ասում է ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը։ 

«Ոստիկանությունը դեռևս չի հասել այն որակական մակարդակին, որպեսզի արձանագրենք, որ քաղաքացիների հավաքների ազատությունը 100 տոկոսով երաշխավորված է։ Իրավիճակները լինում են տարբեր, միշտ էլ հնարավոր են հավաքների ժամանակ պատահարներ, և եթե նույնիսկ իրավախախտումների փաստեր են արձանագրվում, ապա ոստիկանության այդ կողմից կատարված խախտումները պիտի պատշաճ քննության ենթարկվեն»,- ասաց նա։ 

Ըստ նախկին բարձրաստիճան ոստիկանի՝ բոլոր ժամանակներում քաղաքական իշխանության համար առաջնային կարևորություն են ներկայացրել ոչ թե հավաքներին միջամտության համաչափության, այլ չհիմնավորված կոշտության, միջամտության օգտակարության ու նպատակահարմարության հարցերը: Այսինքն՝ համաչափ, պրոֆեսիոնալ, հավաքների ազատության, անձի ազատության պաշտպանության ընթացակարգերով կաշկանդված ոստիկանություն ունենալը երբևէ  չի եղել պետության օրակարգային հարց։

Զեկույցում ասվում է, որ բարեփոխումները, այդ թվում՝ 2024 թվականին հավաքների վերահսկման բարելավման նպատակով նոր օրենքի ընդունումը, չեն կարողացել փարատել ցույցերի ընթացքում անհամաչափ ուժի կիրառման և ոստիկանության անպատժելիության վերաբերյալ մտահոգությունները։   

Ավելի վաղ հրապարակված «ՔՀԿ չափիչ Հայաստան-2025» զեկույցում էլ նշվում է, որ թեև նոր օրենսդրական փոփոխությունները կարող են հավաքների ժամանակ ոստիկանական վերահսկողության վրա դրական անդրադառնալ, հետազոտությունում մտահոգիչ է համարվում անցյալ տարիների իրավախախտումների համար պատասխանատվության բացակայությունը։

Երկու զեկույցներում էլ խնդրահարույց է համարվում օգոստոսին ընդունված փոփոխությունը, որը ոստիկանությանը թույլ է տալիս հանրային վայրերի տեսախցիկների ուղիղ հեռարձակման հասանելիություն և դեմքի ճանաչման տեխնոլոգիայի կիրառում։ 

Զեկույցում ընդգրկված մտահոգությունների վերաբերյալ Factor TV-ն մեկնաբանություն խնդրեց ՆԳՆ-ից, սակայն իրավապահ կառույցից հրաժարվեցին մեկնաբանություն տրամադրել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան