Ադրբեջանը հողին է հավասարեցրել Ստեփանակերտի գլխավոր եկեղեցին, ԱԳՆ-ն ծպտուն չի հանում, սուս մնալով չի լինի խաղաղություն․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
26.10.2026 | 11:15
Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Factor TV-ին տված հարցազրույցում ներկայացրել է կուսակցության նախընտրական ռազմավարությունը, գնահատել իշխանափոխության հավանականությունը և խոսել քաղաքական դաշտի հիմնական դերակատարների մասին։ Ըստ Էդմոն Մարուքյանի՝ իրենց նախընտրական քարոզարշավը տարբերվելու է նախորդներից՝ հիմնական շեշտը դնելով առցանց հարթակների վրա։ Նա բացատրում է, որ քաղաքական իրողությունները և տեխնոլոգիաները փոխվել են, և ավանդական հանրահավաքներն ու բակային հանդիպումներն այլևս նույնքան արդյունավետ չեն։

«Կյանքը փոխվել է։ Հինգ տարի առաջ այն, ինչ որ արվել է քարոզարշավի ժամանակ, կարծում եմ՝ այլևս ակտուալ չէ։ Հիմա մարդիկ տանը նստած, իմ ամեն YouTube-ի ուղիղ եթերը ցույց է։ Նայում է 10,000 մարդ, 10,000 մարդ է ցույցին մասնակցում։ Իմաստը ո՞րն է մարդկանց հրավիրել ինչ-որ տեղեր, նրանց բացահայտել, որովհետև բացարձակապես շատ-շատերը չեն ուզում բացահայտվել, որ, օրինակ, մեզ հետևում են և ուզում են քվեարկել մեր օգտին», – նշեց Մարուքյանը։

Անդրադառնալով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու առաջարկին՝ Մարուքյանը շեշտեց, որ դա բխում է նախագահի ինստիտուտի ներկայացուցչական բնույթից, որը գործադիր լծակներ չունի և պետք է հիմնված լինի հեղինակության վրա։

«Հայաստանի Հանրապետության նախագահի ինստիտուտը ներկայացուցչական ինստիտուտ է, գործադիր լծակների չի տիրապետում։ Մեզ պետք է մարդ, որը ունի հեղինակություն, որը կարող է իր հեղինակությամբ հակակշռել և փոխզսպել։ Ես կարծում եմ՝ Միքայել սրբազանը միայն հոգևորական չի, գիտնական մարդ է, հայ մարդ է, մեր պատմությունը, մեր անցած ճանապարհը լավ գիտի, և այս պահին ինքը հնարավորություն չունի իր հոգևոր առաքելությունն իրականացնելու»։

Մարուքյանը քաղաքական դաշտը բաժանում է երկու «լիգայի»՝ այսպես կոչված խոշոր ուժեր և մնացած բոլոր ուժերը։ Նրա համոզմամբ՝ իրենց կուսակցությունը կարող է մրցակցել առաջին լիգայի ուժերի հետ։ «Մենք երբ որ անցնում ենք, հստակ է, որ քաղաքական մեծամասնություն չի ձևավորվում։ Եթե մենք չենք անցնում, քաղաքական մեծամասնություն հնարավոր է՝ իշխանությունները ձևավորեն։ Եվ այդ պարագայում մենք կունենանք հնարավորություն՝ հստակ խորհրդարանական կառավարման համակարգում դերակատար լինել և ապագա իշխանության մեջ մեր ներդրումն ունենալ»։

Մարուքյանը վստահ է, որ իշխանափոխության հնարավորությունն իրական է, և այն պայմանավորված չէ միայն ընդդիմության դեմքերի փոփոխությամբ։ Նա կարծում է, որ ներկա իշխանությունն անդառնալիորեն կորցրել է Երևանը։

«Իշխանափոխության հնարավորությունը հստակ է, սեղանին դրված է։ Իշխանությունը Երևանը կորցրել է։ Այսինքն, չի կարող Երևանի նմանատիպ կառավարումով իշխանությունը Երևան քաղաքում, օրինակ, հաղթել։ Բացառված բան է։ Այս քաղաքն արդեն կորցրած է։ Դրա համար իրենք գնում են Գյումրի, Վանաձոր, տեսնեն՝ գոնե այդ կողմերը կարողանան մի բան անել»։

Նա նաև քննադատեց Երևանի քաղաքապետին՝ նշելով խցանումների, իր բնորոշմամբ՝ անպատասխանատվության մթնոլորտի մասին։ «Բոլորը տեսնում են, որ ա) այլանդակ կոռուպցիա կա քաղաքում, բ) կանոն չկա, թե ինչը ինչի համար պետք է լինի, գ) պատասխանատվություն չկա, զրո է պատասխանատվությունը»։

ԼՀԿ առաջնորդի խոսքով, իրենց թիմի նպատակն է ակտիվացնել այն ընտրազանգվածին, որը հիասթափված է և չի կողմնորոշվել։ «Շուրջ 30% ընտրող չի կողմնորոշվել ում ընտրի։ Դա նշանակում է, որ նրանց ներկայացրած պրոդուկտները գնելու ենթակա չեն, և ընտրողը այդ պրոդուկտը չի գնել։ Մենք տեսել ենք, որ այդ նոր ընտրողին՝ ընտրություններին չմասնակցող, նախորդ ընտրություններին չմասնակցած, շատ պասիվ, այդ ընտրողին ներկայացվող պրոդուկտ կա։ Այդ պրոդուկտը մենք ենք ներկայացնում, և այդ ընտրողին կբերենք ընտրական տեղամաս, որից հետո այդ ընդդիմափոխության միֆը կքանդվի, և իրական տաք, էներգիան կգա իշխանությունը փոխելու»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան