Ադրբեջանում դատարանը ռուս ծրագրավորողին 4 տարվա ազատազրկման է դատապարտել

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ադրբեջանում Ալեքսանդր Վայսերոն ազատազրկման է դատապարտվել փողերի լվացման մեղադրանքով։ Գործը քննվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պետական ​​մեղադրող Թուրալ Յագուբովը մեղադրյալի համար հինգ տարվա ազատազրկում էր պահանջել։

Դատարանը, սակայն, որոշել է Ալեքսանդր Վայսերոյին դատապարտել չորս տարվա ազատազրկման։

Ըստ հետաքննության՝ նա գործել է որպես անձանց խմբի մաս՝ նախնական դավադրության շրջանակում, և լվացել է խոշոր չափի գումար։ Այն ձեռք է բերվել երկրից դուրս գործող անօրինական խաղատների, վիճակախաղերի և այլ խաղատների կայքերի միջոցով։

Գումարի աղբյուրը թաքցնելու համար մեղադրյալն այն մաս-մաս փոխանցել է տարբեր անձանց տրամադրված բանկային քարտերին։ Լվացված ընդհանուր գումարը կազմել է 727,024.40 մանաթ (շուրջ 427 հազար դոլար)։

Վայսերոն ձերբակալվել, ապա կալանավորվել էր այս տարվա մարտին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 193-1.3.2 հոդվածով (հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի լվացում):

Ալեքսանդր Վայսերոն Եկատերինբուրգից ձեռնարկատեր և ծրագրավորող է, որն Ադրբեջան է ժամանել որպես զբոսաշրջիկ 2025 թվականի հունիսին, հայտնում է նրա ընտանիքը։ Նա և մի շարք ռուսներ ձերբակալվել էին Բաքվում 2025 թվականի հուլիսի 1-ին՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ​​հակամարտության ֆոնին։ Դրանից կարճ ժամանակ առաջ ԱԴԾ-ն Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի դեմ ռեյդ էր իրականացրել, որի արդյունքում երկու մարդ էր զոհվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի