Ովքեր են Բաքվում կալանավորված ու ծեծի ենթարկված ռուսաստանցիները

Լուրեր

28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
28.04.2026 | 20:30
Օվերչուկի սպառնալիքից հետո ՌԴ-ում արգելվել է 338 հազար շիշ «Ջերմուկի» վաճառքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 20:15
Ադրբեջանից գազ գնելը շատ իրատեսական է, բայց չեմ կարծում՝ ՌԴ-ն թանկացնի գազը․ Հայկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 20:00
«Փող չկա» ասողը հիմա բժիշկն է․ անվճար բուժման թաքնված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 19:44
Ինչպես է Փաշինյանի երգը հնչել դպրոցում. տնօրենը մանրամասներ է պատմում
28.04.2026 | 19:31
Իսրայելական «Մոսադ»-ի ղեկավարը հայտարարել է, որ թափանցել է Իրանի և Լիբանանի գաղտնիքների «միջուկ»
28.04.2026 | 19:18
Առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի վարչապետի մեր թեկնածուի անունը․ Իվետա Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 19:09
ԵՄ-ն ողջունում է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
28.04.2026 | 19:00
Վարդան Ղուկասյանի՝ այս պահին ՀՀ գալը նշանակում է, որ նա կամիկաձե է․ քրգործերը շինծու են, դեմ կլինեմ․ Լևոն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:52
Կարմիր անձնագիր՝ առանց Արարատի․ ինչ կտա այն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:44
Ուկրաինա-Իսրայել սկանդալը թափ է հավաքում. Զելենսկին կոշտ հայտարարություն է արել Իսրայելի հասցեին
28.04.2026 | 18:35
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, բանակը` անվտանգության երաշխիք․ ինչ է առաջարկում ԲՀԿ-ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:28
«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ
Բոլորը

ՏՏ ոլորտի ռուս ձեռնարկատեր Վալենտին Պրեոբրաժենսկին հայտնել է, որ Բաքվում ձերբակալված ռուսներից մեկն իր աշխատակիցն է, փոխանցում է Meduza-ն։

«Նա Սերյոժա Սոֆրոնովն է, 23 տարեկան, աշխատում է ինձ մոտ որպես արհեստական ​​բանականություն ներդրման մշակող։ Նրան բռնել են Բաքվի փողոցներում՝ որպես Եկատերինբուրգում ազդեցիկ մարդկանց մահվան «պատասխան»։ Նա մեղադրվում է կազմակերպված հանցավոր խմբի և դրա հետ կապված «բիզնեսի» մասնակցության մեջ։ Հարազատներից ստացված տեղեկությունների համաձայն՝ նրա մոտ թմրանյութ են գցել և որոշ խոստովանություններ են կորզել։ Վերջին անգամ նրան տեսել եմ հունիսի 30-ին՝ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 20:30-ին՝ իմ և գործընկերների հետ զրույցի ժամանակ։ Նա շատ է աշխատում և ճանապարհորդում է 2022 թվականից ի վեր»,- գրել է նա։

Պրեոբրաժենսկիի հրապարակած լուսանկարներից մեկում Սոֆրոնովը պատկերված է Բաքվում ձերբակալվելուց առաջ, մյուսում՝ ձերբակալությունից հետո։ Դատարանի լուսանկարում նրա դեմքին երևում են դաժան ծեծի հետքեր։

Ավելի վաղ Սոֆրոնովին դատարանի լուսանկարից նույնականացվել էր նաև Важные истории-ն։ Լրագրողների տվյալներով՝ նա իսկապես 23 տարեկան է, ծրագրավորող է Չերեպովեցից։ 2020 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Սոֆրոնովը մեկնել է Կալինինգրադ՝ ՏՏ մասնագետ դառնալու և դասավանդելու համար։ 2022 թվականին նա Ռուսաստանից մեկնել է նախ՝ Ղազախստան, ապա՝ Ադրբեջան։ Սոֆրոնովի կալանավորումը հաստատել են նրա հարազատները։

Հիշեցնենք, որ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը կալանավորել է Ռուսաստանի մի խումբ ձերբակալված քաղաքացների, որոնք մեղադրվում են Իրանից թմրանյութերի տարանցման, դրանց առցանց ապօրինի շրջանառության և կիբերհանցագործության մեջ։ 8 ձերբակալվածի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4 ամիս ժամկետով կալանքը։

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ձերբակալվածներից մեկը 41-ամյա Անտոն Դրաչևն է՝ Airo առցանց ծառայության համասեփականատերը և գործադիր տնօրենը, որում MTS վենչուրային հիմնադրամը ներդրումներ է կատարել։ Նշվում է, որ ծրագրավորողը պարբերաբար մեկնել է Ադրբեջան. միայն 2022 թվականի վերջից մինչև 2023 թվականի սեպտեմբեր նա այցելել է այդ երկիր ավելի քան 10 անգամ, և այդ ընթացքում նա նաև մեկ անգամ Ռուսաստանից Իրան է մեկնել։ Ձերբակալության փաստը հաստատել է ձեռնարկատիրոջ մայրը։ Դրաչևը սովորել է Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական ​​համալսարանում, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում և Դրեզդենի կիրառական գիտությունների համալսարանում։ Նա ղեկավարել է Red Star Asset Management ֆոնդի ՏՏ զարգացման բաժինը, իսկ 2017 թվականին հիմնադրել է իր Airo սթարթափը՝ հարթակ, որը կապում է օֆլայն ծառայություններ մատուցողներին և հաճախորդներին։ 2021 թվականին MTS վենչուրային ֆոնդը ձեռք է բերել ընկերության մոտ 10%-ը. օպերատորն այժմ ունի 17.33% բաժնեմաս։

Մյուս կալանավորվածը Սանկտ Պետերբուրգի ИТМО համալսարանի 30-ամյա շրջանավարտ Դմիտրի Բեզուգլին է։ Արտահոսած տվյալներից դատելով՝ նա աշխատել է որպես ծրագրավորող VK-ում և Yandex-ում, իսկ 2022 թվականի սեպտեմբերին Ռուսաստանում զորահավաք հայտարարելուց հետո լքել է երկիրը։

Ալեքսանդր Վայսերո, 35 տարեկան, Եկատերինբուրգի բնակիչ – Նրա ձերբակալության փաստը լրագրողներին հաստատել են հարսնացուն և մայրը։ Նրանց խոսքով՝ Վայսերոն կայքերի մշակող է, Ադրբեջան է գնացել որպես զբոսաշրջիկ՝ Ուզբեկստանից եկած ընկերոջ հետ։ Նա մի քանի շաբաթ անցկացրել է երկրում ձերբակալությունից առաջ։ Վայսերոն դատարանի դահլիճում լուսանկարներում կամ տեսանյութերում չկա։

Վալերի Դուլով, 38 տարեկան, Արխանգելսկից – Աշխատել է որպես նավթային ինժեներ Յամալում, ապա սկսել է մշակել նավթի պաշարների գնահատման հավելված։ 2013 թվականից Դուլովն աշխատել է որպես մշակող «Գազպրոմնեֆտ»-ում, իսկ ավելի ուշ տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։ Անվտանգության ուժերին մոտ գտնվող Baza Telegram ալիքի տվյալներով՝ Դուլովը Ռուսաստանից Ղազախստան է մեկնել 2022 թվականի հոկտեմբերին։ Ձերբակալությունից առաջ Դուլովը գործուղման մեջ է եղել Բաքվում։

Ալեքսեյ Վասիլչենկո, 25 տարեկան, Սանկտ Պետերբուրգից – Նա հոգեբան է, Վալերի Դուլովի ընկերը։ Վասիլչենկոյի հարազատների խոսքով՝ Ադրբեջան է եկել ընկերներին այցելելու։ Հստակ չէ՝ արդյո՞ք նրանք ձերբակալվել են այդ հանդիպման ժամանակ։

Դմիտրի Ֆյոդորով, 22 տարեկան – Նրա խորթ հայրը հաստատել է ձերբակալությունը։ Ֆյոդորովը սովորել է Ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության համալսարանում։ Այլ տեղեկությունների համաձայն՝ նա կրիպտո ներդրող է։ Նշվում է, որ Բաքու է մեկնել մի քանի ամիս առաջ։

Իգոր Զաբոլոտկիխ, 40 տարեկան, Իժևսկից – Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկատեր, հաճախորդների հետ գործարար շփման ClickChat ծառայության հիմնադիր։ Նրա ClickService ընկերությունը գործել է 2019-2024 թվականներին։ 2020 թվականին գործարարը քրեական հետապնդման է ենթարկվել խաղային ավտոմատներով ստորգետնյա խաղատների ցանց կազմակերպելու համար, տուգանվել է։

Իլյա Բեզուգլի, 26 տարեկան, Կալինինգրադից – Ծրագրավորող է, Պսկովի պետական ​​համալսարանի շրջանավարտ՝ բժշկական կիբեռնետիկա մասնագիտությամբ։ Նա «Բժշկական կամավորներ» համառուսաստանյան շարժման անդամ է եղել։ Իլյայի մայրը պատմել է, որ որդին աշխարհով մեկ ճամփորդում էր ընկերուհու հետ։ Հունիսի 8-ին Վիետնամից թռել էր Բաքու, իսկ հուլիսի 1-ի գիշերը նրան ձերբակալել են։ Յուլիա Բեզուգլին ասել է, որ որդու դեմ մեղադրանքները «ծիծաղելի» են հնչում, քանի որ նա ապօրինի բիզնեսից եկամուտ չի ունեցել, և ինքն է թռել Բաքու և գումար տվել նրան բնակարան վարձակալելու համար։

Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները վերջին օրերին սրվել են՝ այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էին ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձինք։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Եվս երեք մարդ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին, իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը «խիստ բողոք» է հայտնել Ռուսաստանի դեսպանին։

Ի պատասխան՝ Բաքուն իր տարածքում ՌԴ քաղաքացիների ձերբակալություններ է իրականացրել։

Բացի այդ, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից ադրբեջանցիների խոշտանգումների և սպանության փաստով։ ՌԴ Քննչական կոմիտեն սպանության մեղադրանք է առաջադրել Եկատերինբուրգում ձերբակալված ադրբեջանցիներին։ Դատարանը մինչև հուլիսի 19-ը կալանավորել է ութ անձի՝ Այազ, Ակիֆ, Մազահիր, Բաքիր և Քամալ Սաֆարովներին, ինչպես նաև Ախլիման Գյանջիևին, Շահին Լալաևին և Ազիզ Աբասովին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի