Բաքվի դատարանը Իրանից թմրանյութերի տարանցման համար ձերբակալված ՌԴ 8 քաղաքացու 4 ամսով կալանավորել է․ նրանք դատարան են տարվել դաժան ծեծի հետքերով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
Բոլորը

Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը կալանավորել է Ռուսաստանի մի խումբ ձերբակալված քաղաքացների, որոնք մեղադրվում են Իրանից թմրանյութերի տարանցման, դրանց առցանց ապօրինի շրջանառության և կիբերհանցագործության մեջ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ 8 ձերբակալվածի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4 ամիս ժամկետով կալանքը։

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված կադրերում դատարան բերված ռուսների դեմքերին դաժան ծեծի հետքեր, կապտուկներ են։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը Բաքվում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ձերբակալել էր կազմակերպված հանցավոր երկու խմբի անդամների՝ ՌԴ քաղաքացիների, որոնք կասկածվում են Իրանից թմրանյութերի տարանցման, դրանց առցանց ապօրինի շրջանառության և կիբերհանցագործության մեջ։

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ձերբակալվածներից մեկը Անտոն Դրաչևն է՝ Airo առցանց ծառայության համասեփականատերը և գործադիր տնօրենը, որում MTS վենչուրային հիմնադրամը ներդրումներ է կատարել։ Նշվում է, որ ծրագրավորողը պարբերաբար մեկնել է Ադրբեջան. միայն 2022 թվականի վերջից մինչև 2023 թվականի սեպտեմբեր նա այցելել է այդ երկիր ավելի քան 10 անգամ, և այդ ընթացքում նա նաև մեկ անգամ Ռուսաստանից Իրան է մեկնել։ Ձերբակալության փաստը հաստատել է ձեռնարկատիրոջ մայրը։

Երկրորդը, ենթադրաբար, Սանկտ Պետերբուրգի ИТМО համալսարանի 30-ամյա շրջանավարտ Դմիտրի Բեզուգլին է։ Արտահոսած տվյալներից դատելով՝ նա աշխատել է որպես ծրագրավորող VK-ում և Yandex-ում, իսկ 2022 թվականի սեպտեմբերին Ռուսաստանում զորահավաք հայտարարելուց հետո լքել է երկիրը։

Երրորդը 23-ամյա Սերգեյ Սոֆրոնովն է Չերեպովեցից։ 2020 թվականին նա տեղափոխվել է Կալինինգրադ, որտեղ աշխատել է որպես ազատ ծրագրավորող և դիզայներ։ 2022 թվականի հոկտեմբերին նա մեկնել է Ղազախստան, իսկ այնտեղից՝ Ադրբեջան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի