«Իհարկե՝ ոչ»,- հերթական դատական նիստից հետո դատարանի բակում ընտրակաշառք բաժանելու մասին հարցին այսպես է պատասխանել Սամվել Կարպետյանը։ Եվ մինչ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը հերքում է իր գլխավորած կուսակցության առնչությունն ընտրակաշառքի ենթադրյալ դեպքերին, Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին օրերին մեկը մյուսի հետևից գաղտնալսումների ձայնագրություններ է հրապարակում։ Ըստ Կոմիտեի՝ կուսակցության անունից հանդես եկող անձը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանում …

