Ինչպե՞ս հրաժարվենք ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթից, եթե այլընտրանք չունենք․ սխալ է անվտանգությունը մերկ թողնել․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենց ուժի մասնակցությանը՝ իրենց դիրքավորելով որպես «այլընտրանք» գործող իշխանությանն ու ընդդիմությանը։ Նա խոսել է կուսակցության ֆինանսական սուղ հնարավորությունների, անվտանգային նոր հայեցակարգի անհրաժեշտության և Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու իրենց տեսլականի մասին։

Ընտրություններին մասնակցող 19 ուժերի համատեքստում Վահան Բաբայանը վստահեցնում է, որ իրենց քաղաքական թիմը տարբերվում է բոլորից։ «Մեր մասնակցությունը ևս մեկ տարբերություն է բերում այդ ուժերի մեջ։ Մեր գործելաոճը, մեր պահելաձևը, եթե նկատել եք, իրոք, տարբերվում է, որովհետև մենք, համենայնդեպս այս ամբողջ կամպանիայի ժամանակ, որևէ ցեխ չենք շպրտել մեկի վրա», – նշել է նա։

Բաբայանի խոսքով՝ ընտրություններին մասնակցելու որոշումը պայմանավորված է այն համոզմամբ, որ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, և իրենց ծրագիրը «կարող է բեկումնային և ֆունդամենտալ փոփոխություններ մտցնել Հայաստանի Հանրապետության կյանքում»։

Անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տվյալներին, թե կուսակցությունը 2020 թվականին ֆինանսական շարժ չի ունեցել, Բաբայանը հաստատել է, որ իրենք «այսօրվա լեքսիկոնով ասած՝ փող չունեցող կուսակցություններից են»։ Սակայն նա պարզաբանել է, որ ունեն համակիրներ, ովքեր պատրաստ են «իրենց թեկուզ փոքր ներդրումով աջակցել»։ «Մեր ցուցակում չկան օլիգարխներ, մեծահարուստներ, այդ պատճառով մենք նույնիսկ մեծածավալ բաներների, պլակատների մեջ չկանք»,- հավելել է նա։

Հարցին, թե խորհրդարան անցնելու դեպքում ում կողմն են բռնելու՝ Փաշինյանի՞, թե Կարապետյանի, Բաբայանը կտրուկ է արձագանքել՝ նման մոտեցումը համարելով իրենց ինքնուրույն մասնակցության իմաստը կասկածի տակ դնող։ «Հենա կգնայինք Պողոսին կամ Պետրոսին կմիանայինք։ Էլ ինչի՞ ենք մենք գնում ընտրությունների։ Մենք ենք այլընտրանքը, մենք ոչ իշխանության ուղեծրում ենք գտնվում, ոչ էլ ընդդիմության», – ասել է նա։

Վահան Բաբայանը, որի ցուցակը գլխավորում է ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, անդրադարձել է նաև անվտանգային հարցերին։ Չնայած 2021 թվականին արված գրառմանը, թե Հայաստանի անվտանգությունը երաշխավորված կլինի «Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական միությամբ», նա այսօր բացառում է Բելառուսի օրինակով միութենական պետության գաղափարը։

Փոխարենը, նրա կարծիքով, Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ բանակցի և ստորագրի «նոր ռազմաստրատեգիական համագործակցության պայմանագիր», քանի որ այլընտրանքային անվտանգային փաստաթուղթ այս պահին չկա։ Բաբայանը կողմ է բալանսավորված արտաքին քաղաքականությանը՝ քննադատելով երկրի արտաքին քաղաքականությունը պարզունակ ընտրության մակարդակի իջեցնելը. «Ոնց որ ասեն ձեզ՝ հիմա դուք Կոկա-Կոլա եք սիրում, թե՞ Պեպսի։ Սա մեծ քաղաքականություն է և փոփոխվող աշխարհ»։

Որպես անվտանգային գլխավոր մտահոգություն՝ Բաբայանը նշել է «թուրքական գործոնի զսպումը»։ Նա նաև կոշտ է գնահատել ընտրակաշառքի դրսևորումները՝ դրանք անվանելով «խայտառակություն» և անհավասար պայմաններ ստեղծող երևույթ քաղաքական դաշտում։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Ռոբերտ Անանյան