Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, նամակով դիմել է ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին՝ Ադրբեջանում հայ գերիների իրավական կարգավիճակի մասին պարզաբանում ստանալու խնդրանքով: Նամակը՝ ստորև․ «Հարգելի՛ նախագահ, Ձեզ եմ գրում իմ ամուսնու՝ Հայաստանի քաղաքացի, բարերար և Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի անունից, ում Ադրբեջանի իշխանություններն ապօրինի կալանավորել են 2023-ի սեպտեմբերի 27-ին՝ Լեռնային …

