Զելենսկին արձագանքել է Պուտինի՝ մայիսի 9-ի հրադադարի առաջարկին

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 9-ի կապակցությամբ հրադադար հաստատելու առաջարկին։

«Ես մեր ներկայացուցիչներին հանձնարարել եմ կապ հաստատել ԱՄՆ նախագահի թիմի հետ և ծանոթանալ Ռուսաստանի կարճաժամկետ հրադադարի առաջարկի մանրամասներին»,- գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  Տելեգրամում, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա բացատրել է, որ Ուկրաինան ձգտում է խաղաղության և աջակցում է պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ​​ջանքերին։

«Կպարզենք, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը․ մի քանի ժամվա անվտանգության ապահովում Մոսկվայում շքերթի համա՞ր, թե՞ ավելին»,- նշել է նա՝ հավելելով, որ Կիևն առաջարկում է երկարաժամկետ հրադադար, որը կապահովի «մարդկանց համար հուսալի անվտանգություն և երկարատև խաղաղություն»։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ ապրիլի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Հաղթանակի օրվա տոնակատարությունների ընթացքում հրադադար հաստատելու պատրաստակամության մասին»։

«Ես առաջարկել եմ փոքր հրադադար, և կարծում եմ, որ նա կարող է դա անել։ Նա կարող է հայտարարել դրա հետ կապված ինչ-որ բանի մասին»,- Պուտինի հետ զրույցից հետո ասել է Թրամփը։

Մայիսի 9-ի Հաղթանակի շքերթը Մոսկվայի Կարմիր հրապարակում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի՝ 2007 թվականից ի վեր առաջին անգամ։ Կրեմլը դա բացատրել է Ուկրաինայից եկող «ահաբեկչական սպառնալիքով» և այն փաստով, որ այս տարին հոբելյանական չէ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի