Մինչև սահմանը չեն հատել, նման բան ասելը լուրջ չէ. Փաշինյանը` գերիների վերադարձի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
Բոլորը

«Մինչև որևէ մեկը ձեր նշած անձանցից սահմանը չի հատել և չի հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում, ազդարարել նման հնարավորության մասին առնվազն լուրջ չէ»,- այս մասին Կառավարության նիստից հետ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բաքվի գերիների վերադարձին։ 

Արձագանքելով մամուլում տեղ գտած այն տեղեկություններին, թե Ադրբեջանը պատրաստվում է գերիներին վերադարձնել ընտրություններից առաջ՝ իբրև աջակցություն գործող իշխանությանը, Փաշինյանը նշել է, որ նման պնդումները տրամաբանական չեն։ Նրա խոսքով՝ ժողովրդավարական երկրում, որտեղ հաճախակի են տարբեր մակարդակի ընտրությունները, ցանկացած իրադարձություն կարելի է որակել որպես «ընտրություններից առաջ» տեղի ունեցող։

«Ժողովրդավարական երկրում միշտ ընտրություններից առաջ է։ Ընտրությունների հաջորդ օրը արդեն հաջորդ ընտրություններից առաջ է»,- ասաց նա։ 

Գերիների և Արցախի նախկին պաշտոնյաների վերադարձի վերաբերյալ Փաշինյանը վերահաստատել է, որ կառավարությունն այդ ուղղությամբ իրականացնում է ամենօրյա աշխատանք։ Սակայն նա որևէ կոնկրետ ժամկետ չի հայտնել՝ ընդգծելով, որ նախապես նման հայտարարություններ անելը լուրջ չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։