«Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված փաստաթուղթը չի ազդում մեր հարաբերությունների վրա»․ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Նիդերլանդների դեսպան Մարիան դե Յոնգը։ Դեսպանը մեկնաբանել է Նիդերլանդների խորհրդարանում Արցախի մասով ընդունված բանաձևի պատճառով Ադրբեջանում առաջացած դժգոհությունը։ «Ես դա հասկանում եմ։ Ես կցանկանայի մի փոքր ավելի մանրամասն բացատրել մեր երկրում իշխանությունների տարանջատման համակարգը։ Մեր խորհրդարանը …

