Հնդկաստանն ու Հայաստանը ռազմական տեխնիկայի համատեղ մշակում են սկսել. The Indian Express

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնդկաստանն ու Հայաստանը այս շաբաթ ևս մեկ կարևոր քայլ են կատարել իրենց ընդլայնվող պաշտպանական հարաբերություններում, երբ Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը բարձր մակարդակի բանակցություններ է վարել պաշտպանության նախարար Ռաջեշ Կումար Սինգհի և պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի, ավիացիայի գլխավոր մարշալ Ա.Պ.Սինգհի հետ, գրում է The Indian Express-ը։

Նշվում է, որ քննարկումները կենտրոնացած էին համատեղ ռազմական տեխնիկայի մշակման, ուժերի արդիականացման և ռազմավարական համագործակցության խորացման վրա։

Հայտարարության համաձայն՝ ինտեգրված պաշտպանության շտաբը (IDS) նշել է, որ երկու կողմերն ուսումնասիրել են «ռազմական տեխնիկայի մշակման ոլորտում համատեղ ձեռնարկությունների հնարավորությունները», ինչը նշանավորում է ավանդական գնորդ-վաճառող մոդելից անցում դեպի համատեղ մշակման և տեղական արտադրության գործընկերություններ։

Հայաստանն ուսումնասիրում է հնդկական ծագման ընտրված պաշտպանական համակարգերը երկրի ներսում արտադրելու կամ ինտեգրելու տարբերակներ՝ որպես ավելի լայն ռազմարդյունաբերական արդիականացման մաս։

Պարբերականի հավաստի տեղեկություններով՝ բանակցությունները տեղի են ունենում նաև Հայաստանի կողմից Հնդկաստանի Pralay մարտավարական մակերես-մակերես կիսաբալիստիկ հրթիռային համակարգի ձեռքբերման առաջադեմ բանակցությունների ֆոնին, քանի որ Երևանը ձգտում է ուժեղացնել Ադրբեջանի հեռահար ճշգրիտ հարվածային հնարավորությունների, այդ թվում՝ իսրայելական ծագում ունեցող LORA հրթիռների դեմ զսպումը։

Աղբյուրները նշել են, որ ցանկացած գործարք պետք է համապատասխանի Հնդկաստանի հատուկ քիմիական նյութերի, օրգանիզմների, նյութերի, սարքավորումների և տեխնոլոգիաների (SCOMET) արտահանման վերահսկողության շրջանակին և հրթիռային տեխնոլոգիաների վերահսկողության ռեժիմին (MTCR) , որոնց համաձայն արտահանման տարբերակները կարգավորված են միջազգային պարտավորությունները կատարելու համար։

Եթե համաձայնագիրը վերջնականապես հաստատվի, այն կնշանակի երկկողմ պաշտպանական կապերի մեծ ընդլայնում՝ գործող հրետանային, օդային պաշտպանության և հսկողության համագործակցությունից մինչև ռազմավարական հարվածային ոլորտ, և կդասվի Հնդկաստանի բարձրակարգ հրթիռների արտահանման ամենակարևոր առաջընթացներից մեկի շարքին։

The Indian Express-ի աղբյուրները նաև հայտնել են, որ գեներալ-լեյտենանտ Ասրյանի և ավիացիայի գլխավոր մարշալ Սինգհի առանձին բանակցությունները կենտրոնացած էին շերտավոր օդային պաշտպանության ճարտարապետության, կործանիչների կարողությունների բարելավման և անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների սպառնալիքներից պաշտպանության վրա։ Քննարկվել են նաև զինված ուժերի արդիականացման ավելի լայն պահանջներ, ընդ որում՝ Հայաստանը, ըստ երևույթին, քննարկում է Հնդկաստանի Astra MK1 տեսողական հեռավորությունից դուրս  օդ-օդ դասի հրթիռը և իր ՍՈւ-30SM ինքնաթիռների հնարավոր արդիականացումները։

Հայաստանը դարձել է հնդկական պաշտպանական համակարգերի խոշորագույն օտարերկրյա գնորդներից մեկը, պայմանագրերի գնահատմամբ՝ ավելի քան 1,5 միլիարդ դոլարով։ Ակնկալվում է, որ ընդհանուր արժեքը կշարունակի աճել լրացուցիչ պատվերների շուրջ բանակցությունների ընթացքում։

Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել ամբողջական զենքի համակարգեր, այլ ոչ թե պահեստամասեր կամ բաղադրիչներ, այդ թվում՝ Pinaka հրթիռային կայաններ, Akash հհրթիռային համակարգեր, Swathi զենքի տեղորոշման ռադարներ, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հարթակներ, հրթիռներ, զինամթերք և դրանց հետ կապված օժանդակ սարքավորումներ։

Նշվում է, որ այցը նաև հաջորդում է գեներալ Անիլ Չաուհանի՝ այս տարվա փետրվարին Հայաստան կատարած այցին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի