ԵՄ-ն 8.55 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանի կրթական բարեփոխումներին

Լուրեր

25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանի կրթական բարեփոխումներին՝ արձանագրելով հանրակրթության ոլորտում շոշափելի առաջընթաց, որն իրականացվում է ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ՝ ենթակառուցվածքների արդիականացումից մինչև ուսուցիչների վերապատրաստում և STEM կրթության զարգացում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության թիմը։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Եվրոպական միության պատվիրակությունը համատեղ ներկայացնում են «ԵՄ աջակցությունը Հայաստանի կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում իրականացվող բարեփոխումների ընթացիկ արդյունքները՝ արձանագրելով համակարգային և շոշափելի առաջընթաց հանրակրթության ոլորտում։ Այս մասին տեղեկացնում են ԵՄ-ից:

Ծրագրի առանցքային ուղղություններից մեկը կրթական ենթակառուցվածքների զարգացումն է։

Սյունիքի մարզի Կապան և Գորիս համայնքների ընտրված 13 դպրոցում արդեն իրականացվել են շինարարական և հիմնանորոգման աշխատանքներ՝ ապահովելով 2025 թվականի համար սահմանված թիրախների ավելի քան կեսի իրականացումը։

Դպրոցների կառավարման համակարգի բարելավման ուղղությամբ ևս գրանցվել է զգալի առաջընթաց։ Պետական հանրակրթական դպրոցների շուրջ 50 տոկոսն անցել են կառավարման նոր համակարգի, իսկ 346 տնօրեն նշանակվել է մասնագիտական հանձնաժողովների առաջարկությամբ՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունն ու մասնագիտական բարձր չափանիշները։

Բազմահամակազմ դասարանների արդյունավետ կազմակերպման նպատակով ներդրվել է ֆինանսավորման նոր մեխանիզմ, որի շնորհիվ այս ուղղությամբ սահմանված թիրախային արդյունքն ամբողջությամբ ապահովվել է։

Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ, STEM) կրթության զարգացման նպատակով Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 231 դպրոց համալրվել է ժամանակակից լաբորատորիաներով՝ ապահովելով ծրագրի թիրախային ցուցանիշների կատարումը։

Միևնույն ժամանակ, շուրջ 9000 ուսուցիչներ վերապատրաստվել են նոր կրթական չափորոշիչներին համապատասխան՝ այս ուղղությամբ ևս ապահովելով թիրախային նպատակի լիարժեք իրականացումը։

Մասնագիտական կողմնորոշման ծրագրերը ներդրվել են ՀՀ բոլոր դպրոցներում՝ ընդգրկելով 8-11-րդ դասարանները’ նպաստելով նրանց մասնագիտական կողմնորոշմանը և հետագա կրթության գիտակցված ընտրությանը։

Կրթության բովանդակության արդիականացման շրջանակում դպրոցական նախագծերի շուրջ 27 տոկոսը նվիրված է կանաչ տնտեսության և կլիմայական փոփոխությունների թեմաներին՝ ապահովելով սահմանված թիրախի կատարումը։

ՀՀ դպրոցներում ներդրվել է գնահատման նոր համակարգը՝ ապահովելով նախատեսված արդյունքների լիարժեք իրականացումը։

Հիմնվելով վերոնշյալ թիրախների գնահատման վրա, ԵՄ-ը կրթության բարեփոխումների համար հատկացրել է 8.55 միլիոն եվրո:

ԿԳՄՍ նախարարությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու կրթական բարեփոխումները՝ ապահովելով որակյալ, ներառական և ժամանակակից կրթություն ՀՀ բոլոր քաղաքացիների համար։ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը, որը էական դեր ունի ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի հաջող և նպատակային իրականացման գործում»,- ասվում է հաղորդագրությունում։