Հայաստանի ներկայացուցիչներ Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գասպար Տերտերյանը (72 կգ) բրոնզե մեդալակիր դարձան Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։ Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 5:3 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Ալեքսանդր Հրուշինին, իսկ Գասպար Տերտերյանը բրոնզե մեդալը վիճարկեց բելառուս Ալեքսանդր Լիավոնչուկի հետ ու հաղթեց 1։1 հաշվով։ 29-ամյա Գալստյանը Եվրոպայի առաջնության …

