Կասկածից դուրս է, որ խորհրդարան ենք անցնելու. Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:30
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը վստահ է՝ իրենց ուժը կհայտնվի խորհրդարանում, իսկ գործող իշխանությունները օրինական, իրավական պրոցեսներով չեն կարող սահմանադրական մեծամասնություն կազմել։

Factor TV-ի հետ զրույցում նա հայտարարեց, որ իրենց կուսակցության նպատակը 100 օրով իշխանություն ստանձնելն ու դրանից հետո արդար ընտրություններ կազմակերպելն է։

«Կասկածից դուրս է, որ մենք անցնելու ենք խորհրդարան։ Հարցը նրանում է, թե քանի տոկոսով ենք անցնելու։ Մենք վստահ ենք, որ որևէ մեկը չի կարողանալու հավաքել այնքան ձայն, որ ինքնուրույն կառավարություն ձևավորի։ Հետևաբար, բոլորը սկսելու են բանակցությունները։ Մեր պարագայում մենք չենք գնալու քաղաքական առևտրի։ Մենք գալիս ենք շատ կոնկրետ պայմաններով»,- ասաց Կարապետյանցը։

«Բոլորին դեմ եմ»-ը շեմը հաղթահարած ուժերին պարտադրելու է կազմել 100-օրյա ժամանակավոր կառավարություն հետևյալ երեք կետերի շուրջ․ կայուն մեծամասնության չեղարկում, ընտրական շեմի իջեցում 1% և «Բոլորին դեմ եմ» քվեաթերթիկի ավելացում։

«Մենք առաջարկում ենք ընդամենը 100 օրով մեզ տալ իշխանությունը, որից հետո մենք կկազմակերպենք Հայաստանի պատմության մեջ առաջին, իսկապես աննախադեպ ընտրությունները, որտեղ վարչապետի թեկնածուն չի ունենալու իր քաղաքական թիմը, որովհետև մեր կուսակցությունը լուծարվելու է։ Վարչապետն ինքը չի ընտրվելու 10 տարի, հաջորդ 10 տարիները չի հավակնելու որևէ նշանակովի կամ ընտրովի պետական պաշտոնի։ Եվ, հետևաբար, սա լինելու է Հայաստանի պատմության մեջ միակ արդար ընտրությունը, որտեղ չեն օգտագործվելու ադմինիստրատիվ ռեսուրսները, որտեղ Հ1-ը չի աշխատելու օրվա իշխանության համար, որովհետև իշխանությունն այդ օրվա չի վերընտրվելու»,- մանրամասնեց Նինա Կարապետյանցը։

Խոսելով իրենց ակցիաների մասին՝ Կարապետյանցը նշեց, որ նույնիսկ ոչ միանշանակ արձագանքները նպաստել են իրենց կուսակցության ճանաչելիության աճին։

«Բոլորին դեմ եմ» կուսակցության ներկայացուցիչները նաև կասկածի տակ դրեցին Հայաստանում մինչ այժմ անցկացված ընտրությունների լեգիտիմությունն ու հավասար պայմանները՝ պնդելով, որ փոքր քաղաքական ուժերը երբեք չեն ունեցել հավասար հնարավորություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան