Ռուսական կրեմլամետ «Մատրյոշկա» բոտային ցանցն արշավ է սկսել Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ երկրում խորհրդարանական ընտրություններից առաջ։ Այս արշավն ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրությունների ժամանակ միասին, գրում է Meduza-ն: Հրապարակման համաձայն՝ «Մատրյոշկա» արշավը Հայաստանի դեմ դարձել է ամենամեծը 2025 թվականի Մոլդովայի ընտրություններից ի վեր։ Մայիսի սկզբին, ըստ «Блокировщик ботов» …

