«Ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ հավաքին»․ Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
Բոլորը

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հրավիրված ասուլիսի ընթացքում հրապարակել է ձայնագրություն, որում, նրա խոսքով, Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսների կողմից ուսանողներին պարտադրելու դեպք է՝ մասնակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հավաքին:

Արման Թաթոյանը հիշեցրել է կուսակցության «Թեժ գծի» գործարկման մասին, որի նպատակն է արձանագրել ընտրական գործընթացին քաղաքացիների մասնակցությանը վերաբերող սպառնալիքների դեպքերը.

«Այդ գործարկելուց հետո մենք սկսեցինք ստանալ ահազանգեր և որոշ հրապարակումներ արել ենք: Իսկ այսօր կհրապարակեմ ձայնագրություն, որտեղ բացահայտ երևում է, թե ինչպես են պարտադրում ուսանողներին մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին»:

Հրապարակված ձայնագրության մեջ, որը վերագրվում է քոլեջի դասախոսին, լսվում է հետևյալ խոսակցությունը.

«Երեխեք ջան, վաղը՝ ժամը 5-ին, մենք կառավարական կետի հրապարակում պիտի հավաքվենք… ես հասկանում եմ, որ գյուղերից եք, տարբեր տեղերից եք, բայց չի բացառվում, որ չկարողանաք գալ: Միայն նրանք, ովքեր շատ հեռվից են գալիս, հնարավոր է, որ խնդիր չկա: Բայց նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը, մանավանդ քաղաքի բնակիչներին, խնդրում եմ, ես էլ եմ գալու հրապարակ»։

Ձայնագրությունում դասախոսը նաև հստակեցնում է, որ սա հանձնարարական է.

«Ինձ հանձնարարել են, որ ես ասեմ: Ես էլ ձեզ եմ հանձնարարում… Էնպես չլինի, որ ես գնամ հրապարակ ու տեսնեմ, որ իմ երկու խմբից ոչ ոք չկա: Նայեք, տեսեք, ես պիտի իմ տնօրինությանը պարզաբանեմ, դուք էլ ինձ»։

Երբ ուսանողները փորձում են հարցեր տալ՝ նշելով, որ տեղյակ են վարչապետի գալու մասին, դասախոսն արձագանքում է. «Մի՛ քաղաքականացրեք, ոչինչ մի՛ գրեք… Ասվել է գնում ենք հրապարակ, եղավ… Դուք էլի շարունակում եք գրել, թե ով, որտեղ, երբ է լինելու»։

Վարչապետի թեկնածուն ընդգծել է, որ նմանատիպ դեպքերով հետամուտ են լինելու և պահանջելու են արձանագրված խախտումներին տալ համապատասխան իրավական ընթացք:

Մանրամասները՝ տեսանյութում։