Ապրիլի 26-ին, ժամը 11։16-ին Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղամասար բնակավայրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհամերձ արգելապատնեշին։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի …

