Տեղի է ունեցել «Նոայի» նոր մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Վերջին մեկուկես տարվա ընթացքում «Նոա» ՖԱ-ն զբաղված էր մարզաբազայի՝ եվրոպական բարձր չափանիշներին համապատասխան, առաջին թիմի, նրա անձնակազմի, ինչպես նաև վարչական հատվածի համար նախատեսված մասնաշենքի կառուցմամբ։ Մասնաշենքը ներառում է գերժամանակակից հանդերձարաններ՝ համալրված մի քանի տեսակի վերականգնողական սենյակներով, բժշկական և մերսման նորագույն սարքավորումներով …

