Իրանի Tasnim լրատվական գործակալությունը հերքել է իրանական բանակցային պատվիրակության՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ ժամանելու տեղեկությունը՝ նշելով, որ Թեհրանը չի մասնակցի Միացյալ Նահանգների հետ խաղաղության բանակցություններին, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել Լիբանանին ուղղված հարվածները։ Գործակալության պնդմամբ՝ Իսլամաբադ Իրանի բանակցային թիմի ժամանման տեղեկությունը կեղծ է։ «Որոշ լրատվամիջոցների լուրը, թե Իրանի բանակցային թիմը ժամանել է Իսլամաբադ՝ ամերիկացիների հետ բանակցելու …

