Արմավիրի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 21-ին ժամը 11:00-20:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի, Մայիսյան գյուղի Սարգսի թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: