Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը

Լուրեր

28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
Բոլորը

Օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում մի քանի դիմակավոր անձինք Արցախի բարբառով և վիրավորական բառապաշարով դիմում են Փաշինյանին։ «Նիկոլ, քեզ ջրելու ենք»․ ասում է նրանցից մեկը։ Տեսանյութի ընթացքում երևում են նաև այլ անձինք, որոնց ձեռքում, ենթադրաբար, ինքնաձիգեր են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հրապարակված տեսանյութին՝ դրան արձագանքել էր կոշտ բառապաշարով։
«Հլը էս փսլինքներին նայի էլի։ Ուրեմն, սենց, մասկեքը հագել են, իբր իրենք ուժեղ տղերք են»,- ասել է Փաշինյանը՝ նրանց հորդորելով ինքնակամ ներկայանալ իրավապահներին։

«Այ համբալներ, ասել եմ, էս մասկեքը հատ-հատ գտնելու եմ, հատ-հատ հանելու եմ ու մտցնեմ համապատասխան տեղը, չոքացնելու եմ ձեզ, գաք, Հայաստանում մասկա, ավտոմատ վիդեո անեք, տարածե՞ք։ Հատ-հատ գտնելու եմ, հանեք մասկաներդ, կամավոր ներկայացեք»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Ովքեր են համացանցում դիմակավորված տեսանյութ տարածած անձինք, արդյոք նրանք հետևել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին ու ինքնակամ ներկայացել իրավապահներին կամ արդյոք նրանց իրավապահները հայտնաբերել ու ներկայացրել են։ Համացանցում օրեր առաջ տարածված ու աղմուկ հանած տեսանյութի հետ կապված բազմաթիվ հարցեր առայժմ բաց են մնում։ Քննչական կոմիտեն քննություն տանո՞ւմ է՝ պարզելու համար՝ արդյոք համացանցում տարածված տեսանյութը բեմականացված է կամ արդյոք քննության առարկա է շրջանառվող այն վարկածը, որ տեսանյութը իշխանությունների գիտությամբ է տարածվել։ Քննչական կոմիտեն այս հարցերին չի պատասխանում՝ նշելով, որ դեպքի վերաբերյալ արդեն իսկ հայտնած տեղեկատվությունից բացի այլ մեկնաբանություն չունեն։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում նշել էր․

«ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ ինքնություններն անհայտ անձինք առանց օրենքով նախատեսված թույլտվության, իրացնելու նպատակով որսացել են համակարգչային ցանցում պահվող ընդհանուր օգտագործման համար չնախատեսված և համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տվյալը, ատելության և անհանդուրժողականության շարժառիթով ուղիղ եթերի ժամանակ խուլիգանական դրդումներով զուգորդված՝ ՀՀ վարչապետի նկատմամբ՝ նրա պետական և քաղաքական գործունեության հետ կապված, քաղաքական հայացքներով պայմանավորված, տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։ Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները բացահայտելու ուղղությամբ»։

Այնուամենայնիվ, Factor TV-ի տեղեկություներով՝ մինչև այս պահը դիմակավորված անձինք չեն հետևել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին և ինքնակամ չեն ներկայացել իրավապահներին, իսկ վերջիններս էլ նրանց հայտնաբերել չեն կարողացել։

Արաքս Մամուլյան