The Insider-ի հրապարակումից ակնհայտ դարձավ՝ ովքեր են օտար շահեր պաշտպանում․ Կարապետյանն ում է դատի տալու. Ծովինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.05.2026 | 23:00
Իսրայելը քննարկում է Ստամբուլում հյուպատոսության փակման հարցը՝ Թուրքիայի հետ լարված հարաբերությունների ֆոնին
20.05.2026 | 22:49
ՌԴ-ն ուզում է ՀՀ-ում իրավիճակը լարվի, որ իր ազդեցությունը հետ վերադարձնի․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 22:38
Հեռու չենք նրանից, որ մի քանի տարի անց գլխավոր գործունեությունը դառնա նամազը. Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 22:24
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ ղեկավարության գործողությունները «չեն համապատասխանում ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»
20.05.2026 | 22:13
Խաղաղապահությունը պահանջում է ոչ միայն պատրաստվածություն, այլև քաղաքական միասնություն. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Մարոկկոյի համաժողովում
20.05.2026 | 22:00
Փաշինյանը որ այդ քարտեզը բաժանում է, անգամ այդտեղից են տարածքներ զիջել․ երկիրը կործանման են տարել. Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:53
Գիտնականներն առաջին անգամ արհեստական ստեղծված ձվից ճուտիկ են դուրս բերել
20.05.2026 | 21:40
Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մեզ տարավ սրի բերան, ինքը փախավ տուն, դուք կապ չունեք․ քաղաքացին՝ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:27
ԱԺԲ-ի մեքենան վերադարձվել է. ըստ ՆԳՆ-ի՝ այն վերասարքավորված է եղել և գովազդի կանոնների խախտում է ունեցել
20.05.2026 | 21:15
Տիգրան Ավինյանը գոռգոռում է՝ փախել են Ղարաբաղից, բայց ինքը 3 օր նստած է եղել հյուրանոցի նկուղում, մեր լրագրողներն են տեսել․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
20.05.2026 | 20:44
Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Եվրամիությանը
20.05.2026 | 20:30
The Insider-ի հրապարակումից ակնհայտ դարձավ՝ ովքեր են օտար շահեր պաշտպանում․ Կարապետյանն ում է դատի տալու. Ծովինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Վանաձորում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 20:21
Արմավիրի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի թեկնածու Ծովինար Վարդանյանը Factor TV-ի եթերում խոսել է նախընտրական քարոզարշավի ընթացքում աղմկահարույց բացահայտումների, իշխանության և ընդդիմության խոսույթի և Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերների մասին։

Անդրադառնալով The Insider պարբերականի հրապարակմանը, թե 1999 թվականին Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատավայր նշված է եղել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ), Ծովինար Վարդանյանը նշեց, որ այն ընդամենը հաստատում է վաղուց գոյություն ունեցող կասկածները։

«Ես կարծում եմ՝ սա ընդամենը փաստաթուղթն էր, որը հավաստեց այն, ինչը մինչ այդ ակնհայտ էր։ Հետևաբար, չեմ պատկերացնում՝ ում են դատի տալու։ Ես կարծում եմ՝ սա ընդամենը փաստաթուղթն է, որը հիմնավորում է այն, ինչ մենք հասկացել էինք ի սկզբանե։ Եվ ցավալի է, որ սրա միջով անցնում է Հայաստանի Հանրապետությունը, և արդեն բավական երկար տարիներ է, որ մենք այս հարցի առջև կանգնած ենք եղել»,- ասաց նա։

Վարդանյանի խոսքով, այսօր Հայաստանում պայքարը գնում է պետականության և անկախության կողմնակիցների և օտար շահեր սպասարկող ուժերի միջև։ «Այսօր էլ այդ բոլոր ուժերը, ովքեր չեն ծառայում Հայաստանի Հանրապետության շահին, իրենց հիմնական նպատակը հենց այդ ընտրելու իրավունքը և որոշում կայացնելու իրավունքը ժողովրդի ձեռքից հետ խլելն է»։

Պատգամավորի թեկնածուն կասկածի տակ դրեց նաև Սամվել Կարապետյանի ունեցվածքի իրական պատկանելությունը՝ հիշեցնելով Ֆրանսիայում նրա վիլլայի շուրջ ծագած խնդիրը. «Մենք գիտենք, որ մի երկու տարի առաջ, եթե չեմ սխալվում, Ֆրանսիայի Հանրապետությունը Սամվել Կարապետյանի Ֆրանսիայում գտնվող վիլլայի հանդեպ կալանք է դրել այն հիմնավորմամբ, որ այդ վիլլայի իրական սեփականատերը «Գազպրոմն» է։ Ի դեպ, Սամվել Կարապետյանն էլ հիշեց, որ ինքը Հայաստանի Հանրապետության անձնագիր ունի, դա առաջին դեպքն էր, երբ ինքը հիշեց, որ անձնագիր ունի, և հղում անելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև 95 թվականին կնքված ներդրումների պաշտպանության համաձայնագրին, դատի է տալիս որպես Հայաստանի քաղաքացի Ֆրանսիայի Հանրապետությանը»։

Խոսելով Ռուսաստանի հետ հնարավոր տնտեսական պատերազմի մասին հնչող հայտարարությունների մասին՝ Վարդանյանը դրանք որակեց որպես սպառնալիք և հանրությանը կեղծ ընտրության առաջ կանգնեցնելու փորձ։

«Այսինքն, երբ մենք խոսում ենք, երբ մենք ասում ենք, որ մենք ուզում ենք անկախություն, ուզում ենք պետականություն, ուզում ենք մեր խաղաղությունը, մեր կարգավորված հարաբերությունները, մեր երեխաների ապագան կառուցել քաղաքակիրթ և դեպի զարգացում գնացող պետությունում, այստեղ միանգամից Սամվել Կարապետյանը բերում է հարցը, որ հա, դե որ այդպես է, հեսա պատերազմ է սկսելու Ռուսաստանի հետ տնտեսական։ Այսինքն, սպառնում է՝ կա՛մ լինել արբանյակ պետություն, կա՛մ լինել Ռուսաստանի արբանյակ պետություն, կա՛մ, ասում է, թե չէ, տեսեք ձեր հետ կլինի սա։ Սա սպառնալիք է», – ընդգծեց նա՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը շարժվում է «շատ բալանսավորված», և Հայաստան-ՌԴ հարաբերություններում որևէ խնդիր գոյություն չունի։

Ի պատասխան հարցին, թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմադիրներին «սատկացնելու» մասին հայտարարությանը իրավական գնահատական չի տրվում, ի տարբերություն նմանատիպ արտահայտությունների համար այլ քաղաքացիների քրեական հետապնդման, Ծովինար Վարդանյանը նշեց, որ խոսույթի փոփոխությունը եղել է ի պատասխան ընդդիմության ագրեսիվ հռետորաբանության։

«Երբ փոխվեց խոսույթը և ինչի՞ փոխվեց այդ խոսույթը, որպեսզի մենք հիմա քննարկենք խոսույթը։ Ես ընդհանրապես որևէ բռնության կոչ դատապարտում եմ, եթե սրա մասին է հարցը։ Բայց ասում եմ, որ երբ բանը, մարդիկ ասում են՝ պետական և ազգային դավաճան են, ստահակ են, թուրք են, սրիկա, ու ես չգիտեմ էլ ինչ-ինչ բաներ, մենք խոսենք խոսույթի մասի՞ն»,- հարցադրում արեց նա՝ միևնույն ժամանակ ընդգծելով. «Ես դատապարտում եմ ընդհանրապես որևէ բռնության կոչ»։

Խոսելով լյուստրացիայի և անցումային արդարադատության բացակայության մասին քննադատությունների մասին՝ Վարդանյանը հայտարարեց, որ ամենամեծ մաքրագործումն արդեն իսկ տեղի է ունեցել։

«Ես կարծում եմ՝ ամենամեծ լյուստրացիան ապահովվել է 2018 թվականի հեղափոխությամբ, որից հետո շերտեր ու շերտեր է, որ բացվել են։ Եվ այդ, այսպես ասած, պիտակը կամ դրոշմը, որը որևէ մեկի գլխի վրա պետք է դրվեր, արդեն երևում է։ Մուրճ ու մանգաղը սահուն սողում են պատերազմի եռագլուխ կուսակցության և՛ գլուխների վերևում, և՛ մնացած դրանց հարող ուժերի։ Դա արդեն տեսանելի է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան