Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում է։ Նա զբոսնում է, լուսանկարվում անցորդների հետ, զրուցում։ Ֆրանսիայի նախագահը նախ կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ապա մայիսի 5-ին կմեկնարկի Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստանի Հանրապետություն Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ սպասվում է Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրում։

