Անցկացվել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի երկրորդ հանրապետական օլիմպիադայի առաջին փուլը

Լուրեր

25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
Բոլորը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ մեկնարկել է սոլֆեջոյի «Փայտփորիկ» երկրորդ հանրապետական օլիմպիադայի առաջին փուլը:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն օլիմպիադայի ընթացքին հետևելու նպատակով այցելել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։ Մինչ ստուգատեսի մեկնարկը նա զրուցել է մասնակիցների հետ և նրանց հաջողություն մաղթել․ «Վստահ եմ՝ դուք կարող եք»:

Կարևորելով օլիմպիադայի անցկացումը՝ նախարարի տեղակալը ընդգծել է, որ «Սոլֆեջո» առարկային տիրապետելը երաժշտական կրթությունը շարունակելու, մասնագիտական բարձր պատրաստվածություն ունենալու նախապայմաններից է։

«Նախարարությունն անչափ կարևորում է երաժշտական կրթության որակի բարձրացմանը միտված ծրագրերը: Այս առարկաների ուսուցման զարգացմանն են միտված նաև նոր գրականության ստեղծումն ու հրատարակումը, նոր մեթոդաբանության ներմուծումը: Անցած տարվանից նախարարությունը նոր ձեռնարկներ է ստեղծել, որոնցում երեխաների համար առավել ուսուցողական, հասանելի և մատչելի վարժություններ են ներառված։ 2026 թվականին կհրատարակվեն տեսական առարկաների նոր ծրագրերը, ինչպես նաև ուսումնամեթոդական գրականություն: Նորաստեղծ գրականության ստեղծումը ուղղված է ոլորտում ուսուցման մակարդակի, որակի բարձրացմանն ու նորարարության խթանմանը: Այս համատեքստում հատկանշական է, որ «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադային մասնակցում են բարձր պատրաստվածություն ունեցող մեծ թվով երեխաներ»,- նշել է նախարարի տեղակալը։

Այս տարի օլիմպիադան ընդգրկել է երեխաների առավել մեծ մասնակցություն. առաջին փուլին մասնակցում են ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների 2025-2026 ուստարվա 5-ամյա և 7-ամյա կրթության ավարտական դասարանների աշակերտները:

Շարունակելով ոլորտում ընթացող բարեփոխումների և մասնագիտական դաշտի ակտիվացման թեման՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ իրականացվում են նաև դասատուների վերապատրաստման ծրագրեր. «Օլիմպիադային ընդառաջ՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում իրականացվել են սեմինար-խորհրդակցություններ, փորձի փոխանակումներ, որոնց մասնակցել են Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 200 տնօրեններ, սոլֆեջոյի մանկավարժներ»:

Նախարարի տեղակալը ոլորտի բովանդակային զարգացանը զուգահեռ անդրադարձել է նաև երաժշտական և արվեստի դպրոցների վերանորոգման ու վերազինման կարևորությանը: Ըստ նրա՝ քննարկվում է ՀՀ Կառավարության առաջիկա ծրագրում ներառել 100 երաժշտական և արվեստի դպրոցների ենթակառուցվածքների վերանորոգման և վերազինմանման աշխատանքները:

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Գարիկ Նազարյանը նշել է, որ «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադան տարեցտարի զարգանալու մեծ միտում ունի՝ ընդգրկելով գեղարվեստական կրթության նոր բնագավառներ: Նրա խոսքով՝ ստուգատեսի ամենամյա անցկացումը ծառայում է իր նպատակին՝ երաժշտական կրթության հենք հանդիսացող «Սուլֆեջո» առարկայի կրթության որակի և դասավանդման արդյունավետության բարձրացմանը:

Գարիկ Նազարյանի տեղեկացմամբ՝ բացի վերապատրաստումներից՝ մանկավարժների շրջանում հայտարարվել է լավագույն մեթոդական աշխատանքների ընտրության մրցույթ. «Արդեն հայտերը ստացել ենք, և կազմկոմիտեն շուտով կքննարկի և հաղթող կճանաչի մեկ աշխատանք, որը ներդնելու ենք երաժշտական և արվեստի դպրոցներում՝ որպես մեթոդական ձեռնարկ»:

«Փայտփորիկ» սոլֆեջոյի երկրորդ հանրապետական օլիմպիադայի շրջանակում ՀՀ-ում գործող երաժշտական և արվեստի դպրոցների սովորողները մրցակցային պայմաններում ներկայացրել են «Սոլֆեջո» առարկայի գիտելիքներն ու դասավանդման արդյունքները: Օլիմպիադան անցկացվում է երկու փուլով՝ մարզային և եզրափակիչ։

Առաջին փուլի մասնակցության համար հայտագրված է 248 աշակերտ. այն անցկացվում է միաժամանակ՝ Երևանում և ՀՀ մարզերում, նույն օրը և նույն ժամին։

Թեստային առաջադրանքից 23-30 (30 առավելագույնից) միավոր ստացած սովորողները հունիսին կմասնակցեն Երևանում կայանալիք եզրափակիչ փուլին: