Քննչական կոմիտեն հայտնում է, որ Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ Ռ․Ս․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Ըստ ՔԿ-ի՝ նա համայնքին պատկանող 16-րդ պոլիկլինիկայի անավարտ շենքը շուկայականից էապես ցածր գնով օտարել է՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։ «Ռ․Ս․-ն 1997-2005 թվականները զբաղեցնելով Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետի պաշտոնը, ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի …

