«Տեսնելու ադրբեջանցի փորձագետների Հայաստանում արդեն արտասովոր մի բան չէ, փառք Աստծո: Այս փորձագիտական և երկկողմանի այցելությունները իսկապես նպաստում են հասարակության հաշտեցմանը»,- «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ ասաց ադրբեջանցի փորձագետ, Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի ղեկավար Ռուսիֆ Հուսեյնովը։ «Անցյալ տարի, մասնավորապես աշնանը, մենք ականատես եղանք երկու կարևոր ուղենիշային իրադարձությունների: Ադրբեջանը դե ֆակտո վերացրեց էմբարգոն Հայաստանին, հնարավորություն ընձեռեց երրորդ …

