Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը խոսել է մարտարվեստների կարևորության մասին երեխաների զարգացման ու առողջ ապրելակերպի հարցում։

«Եթե մենք ցանկանում ենք ունենալ ուժեղ և առողջ սերունդ, շատ կարևոր է, որ երեխաները զբաղվեն սպորտով։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան գործում է 2005 թվականից և Միջազգային ֆեդերացիայի անդամ է։ Մեր մարզիկները մասնակցում են Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների և տարբեր միջազգային մրցաշարերի, ունենում են հնարավորություն զգալ մրցակցային շունչը տարբեր երկրներում։ Դա ևս շատ կարևոր է փորձի ավելացման, մրցակցային ռիթմի բարելավման առումով»,- ասել է Անդրանիկ Հակոբյանը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում։

Անդրանիկ Հակոբյանը նաև անդրադարձել է մարզիչների կարևորությանը և խոսել լիցենզավորման անհրաժեշտության մասին։

«Մեր ֆեդերացիան շատ է կարևորում իր մարզիչների դերը մարզիկների պատրաստման գործում։ Մենք շատ հետևողական ենք մարզչական ստանդարտների հարցում։ Այն մարզիչները, որոնք չեն համապատասխանում մեր ֆեդերացիայի քաղաքականությանը, չեն կարող տեղ ունենալ մեր թիմում։ Ցավալին այն է, որ եղել նման մարզիչներ, որոնք հեռացվել են մեր ֆեդերացիայից, բայց այժմ մարզչական գործունեություն են ծավալում այլ վայրում։ Կան դեպքեր, երբ մարզչական որակավորում չունեցող մարզիչները բացում են խմբակներ ու անցկացնում մարզումներ։ Նման մոտեցումները կարող են ոչ թե նպաստել երեխաների զարգացմանը, այլև վնասել նրանց առողջությանը։

Այստեղ շատ կարևոր է նաև պետության դերը։ Պետությունը պետք է անցկացնի պետական լիցենզավորում, որպեսզի բոլոր մարզիչները համապատասխանեն իրենց կատարած աշխատանքին։ Անհրաժեշտ է սահմանել վերահսկողություն, որպեսզի բոլորն աշխատեն իրավական դաշտում»,- նշել է Անդրանիկ Հակոբյանը։